Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիներին վերադարձնելու հարցը Ռուսաստանի ղեկավարության և ռուսաստանյան խաղաղապահ զորամիավորման հիմնական առաջնահերթություններից է:
Դատարանը քննում է Սյունիքի մարզի Քարահունջ համայնքի ղեկավար Լուսինե Ավետյանի խափանման միջոցի ընտրության հարցը, ում ձերբակալել են ընտրություններին ընդառաջ սոցիալական աջակցություն բաժանելու և մարդկանց «Հայաստան» դաշինքի հանրահավաքին մասնակցելուն հարկադրելու կասկածանքով։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը հանդիպմանը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, սակայն փաստաթղթերի ստորագրում չի նախատեսվում:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովում հուլիսի 7-ին կազմակերպվել է քննարկում վարչատարածքային բարեփոխումների թեմայով: Նախաձեռնությունը Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանն է եղել:
Գրեթե երկու ամիս Հայաստանի ինքնիշխան տարածքում են գտնվում ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչները: Այս ընթացքում պարբերաբար միջադեպեր են տեղի ունենում սահմանային հատվածում: Հունիսի 5-ին էլ ադրբեջանցիները Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում հերթական սադրանքին էին դիմել, կրակել էին դաշտում կովերին արածեցնող՝ Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի հովվի ձիուն, գողացել էին կովերին:
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ մայիսի 12-ից մարզի սահմանը հատած ադրբեջանցիների պատճառով այդ հատվածում ծագած սահմանային խնդիրներին՝ նշելով պարբերաբար տեղի ունեցող միջադեպերը:
Հայ-ադրբեջանական սահմանի խնդրահարույց հատվածներում ռուսաստանյան սահմանապահների ներկայությունը ընդլայնելու հարցի շուրջ առարկայական քննարկումները շարունակվում են:
Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի` իր վերահսկողության տակ անցած տարածքներում կառուցում է «խելացի քաղաքներ» և «խելացի գյուղեր», որոնցից մեկը գտնվում է Կովսականում (Զանգելան), գրում է minval.az-ը:
Փաշինյանն իր համար Արցախն արդեն հանձնել է՝ ներս չի կարողանում մտնել. Դավիթ Սահակյան:
Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը բարելավել է իր վարկանիշը:
Լրագրողների հետ զրույցում Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն անդրադառնալով Լ. Ավետյանի դեմ հարուցված գործին, նշեց, որ այդ ամենը կեղծիք է, նման բան չէր կարող լինել։
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ:
Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է մի շարք առարկաների գծով միասնական քննությունների երկրորդ փուլի արդյունքները:
Համապատասխան ցուցակները պաշտպանության նախարարության կողմից տրամադրվում են , մասմագետների կողմից ստուգվում են, և եթե քաղաքացիներն ընդգրկված են նշված ցուցակներում, ապա զրկվում են պետական աջակցությունից”,֊ հավելել է նախագահ Հարությունյանը։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է ԱԱԾ հատուկ նշանակության վարչություն և պետական բարձր պարգևներ հանձնել 2020թ.-ի աշնանը Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում առավել աչքի ընկած ծառայողներին: Այս մասին հայտնում է Արցախի նախագահի աշխատակազմը:
Բաքվում` Յասամալի շրջանի դատարանում, հուլիսի 7-ին շարունակվում է հայ ռազմագերիներ Լյուդվիգ Մկրտիչի Մկրտչյանի և Ալյոշա Արամայիսի Խոսրովյանի դեմ քրեական գործով դատավարությունը, հայտնում է trend.az-ը` նշելով, որ հայ ռազմագերիները մեղադրվում են Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ադրբեջանցի գերիներին «խոշտանգելու», «ռազմական հանցագործություններ կատարելու» (չակերտները-Խմբ.) համար:
Առաջիկայում կներկայացվի ՔՊ իրավական դիրքորոշումը դիմումների կապակցությամբ:
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչի երկրորդ խաղում միմյանց հետ կմրցեն Անգլիան և Դանիան:
Ջրամեկուսիչ շերտի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ մինչև հուլիսի 24-ը երթևեկության համար մասամբ փակ կլինի Աբովյան փողոցի և Իսահակյան 22/8, 22/10 հասցեների հատման մասը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Արցախում հուլիսի 6-ին կատարվել է 71 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք:
Հայաստանում հուլիսի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 140 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 225 801-ի:
Շատ տարբեր մարդիկ տարբեր ձևաչափերով ասել են այս միտքը, բայց նախագահ Սերժ Սարգսյանի հեղինակային հոդվածից հետո ես ասելում եմ ավելի բաց։
Նախաքննության ընթացքում հուլիսի 6-ին պարզվել է, որ ինքնությունը չպարզված տղամարդը 1976 թ. ծնված Վահան Գրիգորյանն էր:
Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանի գլխավորությամբ այսօր ԱԻՆ-ում կայացել է ամենամսյա խորհրդակցություն: Գերատեսչության ստորաբաժանումներն ու ՊՈԱԿ-ներն ամփոփել են հունիս ամսվա ընթացքում իրականացված աշխատանքները:
Սկսվել է Կամչատկայում Ան-26 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի մարմինների ջրից դուրսբերումը, նրանց թիվը ճշտվում է, հայտնում է ria.ru-ն:
Հուլիսի 7-ին Նուր Սուլթանում սկսվել է Սիրիային նվիրված միջազգային հանդիպումն Աստանայի ձեւաչափով:
Հուլիսի 6-ին, ժամը 20։14-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոթի գյուղում այրվում է խոտածածկ տարածք։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովը (ՀԱՊԿ ԽՎ) ծրագրում է ՀԱՊԿ ԽՎ գործընկեր պետությունների ինստիտուտ հիմնել, որոնք խորհրդատվական ձայնի իրավունք կստանան, այս մասին օրեր առաջ՝ հուլիսի 1-ին հայտարարել է ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը, փոխանցում է ria.ru-ն:
ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը լրագրողի գործունեությանը ակնհայտ խոչընդոտում է` գործ չի հարուցվում։ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը ակնհայտ ապօրինի հարստանում է` գործ չի հարուցվում։
Իրաքյան Քուրդիստանի Էրբիլ քաղաքի օդանավակայանը հրթիռային հարվածի է ենթարկվել, օդային տարածքն ամբողջությամբ փակվել է, ТАСС-ի փոխանցմամբ՝ հաղորդում է «Al Arabiya» հեռուստաալիքը: