Գեղարքունիքի սահմանին պարբերաբար որոշակի միջադեպեր են գրանցվում. մարզպետ Գնել Սանոսյան

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ մայիսի 12-ից մարզի սահմանը հատած ադրբեջանցիների պատճառով  այդ հատվածում ծագած սահմանային խնդիրներին՝ նշելով  պարբերաբար տեղի ունեցող միջադեպերը:

«Մեծ առումով փոփոխություններ չկան, բացառությամբ՝ պարբերաբար որոշակի միջադեպեր են գրանցվում: Նման միջադեպ նաև օրերս ունեցանք, որի արդյունքում նաև մեր զինվորներից թեթև վիրավորում ունեցող զինվորական ունեցանք:

Այս պահին վիճակը շարունակում է նույնը մնալ, կայուն է: Նոր միջադեպեր չկան, և ինչպես խոսել ենք այդ մասին՝ համատեղ պրոցես է գնում, որի արդյունքում ռուսական կողմի գործընկերները, զինվորականները, նրանց մի մասը նաև արդեն մարզում են, և որոշակի փուլից հետո արդեն նրանք կտեղակայվեն սահմանի երկայնքով, որից հետո մնացած բանակցային պրոցեսը կգնա, և որոշակի հատվածներում ճշգրտումներ կարվեն»,- ասաց Գնել Սանոսյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս