Բաժիններ՝

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հանձնարարականներ է տվել

Զորահավաքին չմասնակցած քաղաքացիները պետական աջակցության ծրագրերից չեն օգտվելու։ Այս մասին նախօրեին հրավիրված խորհրդակցության ժամանակ հայտարարել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Համապատասխան ցուցակները պաշտպանության նախարարության կողմից տրամադրվում են , մասմագետների կողմից ստուգվում են, և եթե քաղաքացիներն ընդգրկված են նշված ցուցակներում, ապա զրկվում են պետական աջակցությունից”,֊ հավելել է նախագահ Հարությունյանը։

ԱՀ նախագահն անդրադարձել է նաև հայրենիքի պաշտպանությունից խուսափած պաշտոնյաներին և նրանց զավակներին. կառավարությունը չի գտնում, որ նրանց հետագա պաշտոնավարումը նպատակահարմար է։

«Պաշտոնյաները պետք է ազատվեն պաշտոններից։ Միայն Մարտունու շրջանում է, որ կատարել են պարտավորությունները , երբևէ չեմ լսել բողոքներ այն մասին, թե մարդիկ այլ շրջաններում ազատվել են աշխատանքից փախուստի կամ դասալքության պատճառով։ Ես հանձնարարել ԱԱԾ-ին հետևել , դպրոցի տնօրենների, մանկապարտեզների ղեկավարների,գլխավոր բժիշկների, նրանց ընտանիքների անդամների վերաբերյալ կատարել ճշտումներ, թե ինչով էին զբաղված, որտեղ էին գտնվում տվյալ պաշտոնյաները պատերազմի ընթացքում և ինչքանով է նպատակահարմար նրանց հետագա պաշտոնավարումը», – ընդգծել է Արցախի նախագահը։

“Արցախպրես”֊ի փոխանցմամբ՝ Հաստատվել է ռազմական գործողությունների հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության կարգը։ ԱՀ Կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի ղեկավար Սուրեն Գալստյանի խոսքով՝ շարունակվում է քաղաքացիներից դիմումների ընդունման գործընթացը Արցախի և Երևանի գրասենյակներում։ «Արդեն իսկ ընդունվել են 2430 դիմումներ, որոնցից 1348-ը մուտքագրվել է էլեկտրոնային համակարգ։

Համաձայն ստացված էլեկտրոնային դիմումների՝ նյութական վնասի չափը ներկայումս կազմում է 3մլրդ 47 մլն դրամ»,-նշել է Ս. Գալստյանը։ Ըստ ծրագրի՝ հասարակական կամ արտադրական նշանակության շենքի կորստի դեպքում՝ գործադիրը արժեքը հաշվում է կադաստրային արժեքով։ Նախագահ Արայիկ Հարությունյանը պետական հանձնաժողովին հանձնարարել է գործակից որոշել. կադաստրային արժեքը շուկայականից անհամեմատ փոքր է։ Մեկնարկել է վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված ծրագիրը։ Արցախի ներդրումային հիմնադրամի պատասխանատուն ներկայացրել է այս ուղղությամբ տարվող աշխատանքների քաղաքականությունը։

«Մշակման փուլում են գտնվում արդեն 36 հազարից ավել դիմումներ, և 1500 վարկերի մասով տրվել է ընթացք։ Նաև միաժամանակ շարունակվում է դիմումների ընդունման գործընթացը և արդեն ակտիվ կերպով իրականացվելու է դիմումների մշակման գործընթացը»,- նշել է Արցախի ներդրումային հիմնադրամի տնօրենի տեղակալ Մհեր Մխիթարյանը և հավելել, որ քաղաքացիները հաղորդագրությունների միջոցով ստանալու են ծանուցում իրենց վարկերի ընթացքավորման վերաբերյալ։ Պետական հանձնաժողովում մտահոգված են կորսված անասնագլխաքանակի և այլ նյութական միջոցների մասով։

Երկրի ղեկավարը հաստատել է , որ կեղծ տեղեկանք տվող համայնքների ղեկավարները չեն օգտվելու պետական աջակցությունից, խարդախության բոլոր փորձերը լինելու են իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031