Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարական պատվիրակություն ՌԴ գործուղելու մասին որոշում է ստորագրել: Որոշումից հայտնի է դառնում, որ պատվիրակության կազմում 16 մարդ է, որոնցից 7-ը անվտանգության աշխատակիցներն են:
40-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած:
Անգլիացի երգիչ և երգահան Փիթեր Գեբրիելը անվանի դուդուկահար Ջիվան Գասպարյանի հիշատակին նվիրված գրառում է կատարել, որում ասված է․
System Of A Down աշխարհահռչակ ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը հանրաճանաչ դուդուկահար Ջիվան Գասպարյանի մահվան լուրը խորը տխրությամբ է ընդունել:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շուտափույթ ապաքինման մաղթանքներ է հղել օրեր առաջ վիրահատության ենթարկված Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապին։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, հաշվի առնելով նաև քննարկվող հարցի նկատմամբ հանրային հետաքրքրությունը, իրավական ակտերի փոփոխությունները սահմանված կարգով հանրային քննարկման է դրել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (https://www.e-draft.am/):
ՀՀ Սահմանադրական դատարանը երեկվա աշխատակարգային նիստում քննել և մերժել է հունիսի 20-ի ընտրությունների արդյունքների վիճարկման հարցով Սահմանադրական դատարանի (ՍԴ) նիստին դատավոր Վահե Գրիգորյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը:
Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Նազարյանը հեռագիր է հղել Հռոմի Ֆրանցիսկոս պապին՝ իր և դեսպանության անունից շուտափույթ ապաքինում մաղթելով «հայ ժողովրդի բարեկամ Ֆրանցիսկոս պապին»:
Հուլիսի 8-ին՝ ժամը 11:00-ից 16:00-ն ընկած ժամանակահատվածում Դավթաշեն վարչական շրջանի՝ Ա. Մանուկյանի անվան թիվ 93, Հ. Խաչատրյանի անվան թիվ 199, թիվ 192 և 200 դպրոցներում փորձարկվելու է էլեկտրաշչակ:
Ըստ Վահե Գրիգորյանի տարօրինակ և անօրինական տրամաբանության, ՍԴ բոլոր դատավորները պետք է հնարավորություն ունենան դառնալ ՍԴ նախագահներ, դրա համար անհրաժեշտ է, որ յուրաքանչյուրը ՍԴ նախագահի պաշտոնում պաշտոնավարի մեկուկես տարուց ոչ ավել, որպեսզի 12 տարվա պաշտոնավարման ժամկետի ընթացքում, դրա հնարավորությունն ունենան բոլոր դատավորները։
Հուլիսի 7-ին, ժամը 11։30-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ:
Մոտ երկու տարի առաջ Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց նույն կառույցի աշխատակից, գծանկարիչ, վաստակավոր նկարիչ Խաչատուր Վարդպարոնյանի թոռը՝ Միքայել Վարդպարոնյանը, սակայն վերջերս ծագած անհամաձայնությունների հետևանքով նա աշխատանքից ազատման դիմում է գրել։
Իրաքի Այն ալ Ասադ ռազմակայանը, որն օգտագործում են ԱՄՆ-ի գլխավորած միջազգային հակաահաբեկչական ուժերը, հրթիռակոծման է ենթարկվել:
Գործ պետք է անել այն դեպքում, եթե աղմուկ կա։
2021թ. հուլիսի 6-ին՝ ժամը 16 :15-ին, ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժնի հերթապահ մասից հայտնել են, որ Արգինայի ջրատարում երեխա կա ընկած:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքին՝ հուլիսի 6-ին Կամչատկայում (Ռուսաստանի Դաշնություն) տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ։
Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր Ադրբեջանի նախագահի հրամանով փոփոխվել է Ադրբեջանի վարչատարածքային բաժանումն` ըստ տնտեսական շրջանների: Նոր որոշմամբ առանձին շրջանի մեջ են մտնում Արցախի շրջանները (բացառությամբ Քաշաթաղի ու Քարվաճառի): Իսկ Քաշաթաղի ու Քարվաճառի շրջանները մտցվել են «Արևելյան Զանգեզուրի» տնտեսական շրջանի մեջ: Այս վերջին անունը շատ խոսուն է. կարծում եմ` կռահում եք, որ եթե կա արևելյան, ուրեմն կա նաև «արևմտյան Զանգեզուր», որի տակ մեր հարևանները (քաղաքական ու հասարակական մակարդակներում) պատկերացնում են Սյունիքը:
Գեղարքունիքի մարզպետ, ՔՊ-ական Գնել Սանոսյանը ևս այն մարզպետների թվում է, որոնց կարծիքով՝ հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին այլ քաղաքական ուժերին աջակցած կամ նրանց կազմում առաջադրված համայնքապետերը պետք է հեռանան:
Հուլիսի 7-12-ն Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Աշխատանքային ստաժը դատական կարգով հաստատվելու դեպքում կենսաթոշակառուները բախվում են աշխատանքային կենսաթոշակն ավելի վաղ ժամկետից վերահաշվարկելու և չստացված կենսաթոշակը ստանալու խնդրին:
Հաիթիի նախագահ Ժովենել Մոիզը մահացու վիրավորում է ստացել իր նստավայրի վրա անհայտ անձանց հարձակման հետեւանքով: Հուլիսի 7-ին այդ մասին հայտնել է Juno 7 նորությունների պորտալը՝ վկայակոչելով վարչապետի հայտարարությունը։
Տպավորություն է ստեղծվում, որ նախաձեռնության հեղինակների նպատակը կարծես այնքան էլ դաշտը ապատեղեկատվություն տարածողներից մաքրելը չէ։ Հենց թեկուզ այն, որ մինչև ծրագրի մեկնարկը ԶԼՄ-ների, Հայաստանի ժուռնալիստների միության հետ որևէ քննարկում չի կազմակերպվել, չի ներկայացվել ծրագիրը, չի բացատրվել նոր կարգավիճակով, համագործակցության նոր շրջանակով կայքի իրավասությունը, գործունեության սահմանները, համագործակցության տարբերակները, մեդիաների բողոքարկման հնարավորությունները։ Չեն լսել առաջարկներ կամ կարծիքներ, չի արվել որևէ կառուցողական համագործակցային առաջարկ լրատվամիջոցներին:
Հայաստանն ու Ռուսաստանի Դաշնությունը քննարկում են հանրապետության Սյունիքի մարզում ռուս սահմանապահների ներկայությունն ընդլայնելու հնարավորությունը:
2021թ. հուլիսի 06-ին` ժամը 16:20-ի սահմաններում, Կոտայքի մարզի Գառնի գյուղի բնակիչն իր կողմից վարվող «NISSAN sunny 1.5» մակնիշի ավտոմեքենայով Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի Աբովյան փողոցում վրաերթի է ենթարկել նույն մարզի Մրգաշատ գյուղի 1995թ. ծնված բնակչուհուն՝ վերջինիս անզգուշությամբ պատճառելով մահ:
Հաշվի առնելով ինձ ուղղված հարցումները՝ հրապարակում եմ տվյալներ՝ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված, անհետ կորած, գերեվարված և գերությունից վերադարձած Արցախի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անձանց վերաբերյալ։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը, նշել է, որ այն կկայանա օրվա երկրորդ կեսին, գրում է ՏԱՍՍ-ը:
Ever Given բեռնարկղանավը, որը մարտ ամսին վեց օր արգելափակել էր նավարկությունը Սուեզի ջրանցքով, հուլիսի 7-ին սկսել է ընթանալ ջրային մայրուղով:
Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Մոսկվայում կլինի «ժամերի ստուգում»՝ երկկողմ հարաբերությունների զարգացման և խորացման նպատակով:
Երբ Վահե Գրիգորյանը Նիկոլ Փաշինյանի սրտի փաստաբանն էր «Կոնգրես-ՀԺԿ» կուսակցությունների դաշինքի դիմումի հիման վրա ՀՀ ԿԸՀ թիվ 163-Ա որոշումը վիճարկելու վերաբերյալ գործով 2017 թվականին տեղի ունեցած ՍԴ նիստին իր դիրքորոշումը ներկայացրել է 4 ու կես ժամում:
Մայիսի 12-ից Հայաստանի սուվերեն տարածք ներխուժած ադրբեջանական զինվորների առկայությունը խոչընդոտում է գյուղատնտեսական աշխատանքների իրականացմանը: Գեղարքունիքի մարզում խոտհարքն իրականացնելու ժամանակն է, սակայն աշխատանքը գյուղացիները ստիպված են անել հակառակորդ զինվորի նշանառության տակ: