Բաժիններ՝

Արցախի խորհրդարանական ուժերը հավանություն են տվել վարչատարածքային բարեփեփումները մինչև 2024 թվական հետաձգելու առաջարկին

Արցախի Հանրապետության Ազգային ժողովում հուլիսի 7-ին կազմակերպվել է քննարկում վարչատարածքային բարեփոխումների թեմայով: Նախաձեռնությունը Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանն է եղել: Քննարկմանը ներկա է գտնվել Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը:

Բարեփոխումների էությունն ու նպատակահարմարությունը ներկայացրել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Համլետ Ապրեսյանը:

Նախնական հայեցակարգի նախագիծը մշակվել է նախարարության կողմից: Այն վարչատարածքային բաժանման վերանայում է նախատեսում: Նախագծի հեղինակները համայնքների վերակազմավորման, օպտիմալացման անհրաժեշտություն են տեսնում:

Խոշորացման վերաբերյալ անպայման պիտի հաշվի առնվի բնակչության կարծիքը՝ խորհրդարանականները նման տեսակետ են հնչեցրել: Նաև նշել են, որ հիմա վարչատարածքային բաժանման ժամանակը չէ: Որոշվել է վերլուծել ընթացիկ իրավիճակն ու նախանշել զարգացման հեռանկարները:

Ըստ Սահմանադրության վարչատարածքային բարեփոխումները պիտի ավարտված լինեն մինչև 2021 թվականի մարտ ամիսը: Առկա իրողություններում առաջարկ է հնչեցվել այդ ժամկետը երկարաձգել մինչև 2024 թվականի սեպտեմբեր: Խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերն էլ իրենց հավանությունն են տվել առաջարկին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031