Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը, առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի և կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանի հետ միասին, հուլիսի 13-ին հանդիպել է Արցախի հանրակրթության և առողջապահության ոլորտների մի խումբ հոգեբանների՝ քննարկելու համար բնագավառի առկա իրավիճակն ու հետպատերազմյան հոգեբանական խնդիրների հաղթահարման մոտեցումները:
2021 թվականի հունիսի 25-ին «Aravot.am» լրատվական կայքէջում հրապարակվել է «Գյումրիում բողոքի ալիք է հասունանում. հովանավորչությամբ՝ այգին ոչնչացնելու հաշվին պահեստ են կառուցում» վերտառությամբ հոդվածը:
Տեղեկությունը հաստատվել է ՆԳՆ մամուլի ծառայության կողմից:
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ավարտից հետո ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է մրցաշարի խորհրդանշական հավաքականի կազմը:
ՀՀ Սյունիքի մարզի Բնունիսի Սբ. Աստվածածին եկեղեցու վերականգնման և տարածքի մասնակի բարեկարգման աշխատանքները կավարտվեն տարեվերջին:
Ժամեր առաջ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության պաշտոնական էլեկտրոնային կայքում հրապարակվել է հաշվետվություն, որով տեղեկացվում է, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն առանց որևէ հիմնավորման խոչընդոտում է ընկերության կողմից պղնձի խտանյութի և ֆերրոմոլիբդենի արտահանումները։
«Մենք այս պարտության հետ չենք հաշտվելու, մեկ է՝ այս ազգի մեջ, կներեք բառիս համար՝ դեռ որձ տղաներ կան, մեկ է՝ շուտ-ուշ, մենք միավորվելու ենք, մենք դեռ մեկ պատերազմ ունենք։ Եթե այդ վերջին պատերազմը չունենանք, ապա պետությունը կկորցնենք»,- եզրափակեց Աղաբեկ Խաչատրյանը։
Իտալիայի ֆուտբոլի ազգային թիմի դարպասապահ Ջանլուիջի Դոննառուման ընթացիկ շաբաթվա մեջ կմիանա ՊՍԺ-ին:
Այսօր լրագրողները Գյումրի այցելած ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի ժ/պ Սուրեն Պապիկյանից հետաքրքրվել են, թե ունե՞ն արդյոք Գյումրու քաղաքապետի նախընտրած թեկնածու։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-մայոր Վահե Ղազարյանին, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Արմեն Աբազյանին և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետ, գեներալ-մայոր Սարգիս Հովհաննիսյանին:
168.am-ը գրել էր, որ քննարկումներ են եղել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ Արշակ Կարապետյանին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակելու շուրջ, և արդեն տեղեկություններ կան, որ իշխանությունները վերջնական որոշում են կայացրել հօգուտ Կարապետյանի թեկնածության:
Արտաշատի ոստիկանները Դալար գյուղի մի տան հողամասում կանեփի 2 մետրանոց 14 բույս են հայտնաբերել:
Ադրբեջանի ԱԳՆ նախկին ղեկավար Թոֆիկ Զուլֆուգարովը սպառնում է հսկողություն սահմանել Լաչինի միջանցքի նկատմամբ: «Հայաստանի քաղաքացիների և պաշտոնյաների կողմից Ադրբեջանի տարածքի ցանկացած այց անընդունելի է, եւ այդ մասին բազմիցս խոսվել է»,-նրա խոսքը մեջբերում է Minval.az-ը:
Ըստ վերջինիս տեղեկությունների, փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն ու ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հրաժարվել են նշանակվել այդ պաշտոնին:
Նորանկախ Հայաստանի պատմության մեջ, այն էլ՝ նման իրավիճակում, առաջին անգամ է, երբ երկիրը տևական ժամանակ չունի արտգործնախարար, տեղակալներ։ Թեև իշխանության տարբեր ներկայացուցիչներ տարբեր առիթներով հայտարարում են, որ եթե արտգործնախարար չկա, ապա դա չի նշանակում, որ կառույցը փակվել է, այն աշխատում է, սակայն հասարակությունը հակառակն է տեսնում, որ արտգործնախարարությունն առհասարակ չի աշխատում։
Հուլիսի 13-ին, ժամը 03.50-ի սահմաններում, պարեկային ոստիկանության՝ հերթափոխում ընդգրկված ծառայողները օպերատիվ կառավարման կենտրոնից հրահանգ են ստացել «Լեքսուս» մակնիշի մեքենայի հետախուզման մեջ գտնվելու վերաբերյալ:
Հուլիսի 9-10-ը Ադրբեջանի իշխանությունների կողմից Լեռնային Ղարաբաղի օկուպացված տարածքներ կազմակերպված այցելությանը որոշ երկրների դիվանագիտական ներկայացուցիչների մասնակցության առնչությամբ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն են հրավիրվել համապատասխան դիվանագիտական առաքելությունների ղեկավարները։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։
Հուլիսի 13-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Սերգեյ Իստրակովի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանի Հանրապետություն է ժամանել հայ-ռուսական երկկողմ ռազմական համագործակցության շրջանակում հերթական շտաբային բանակցություններին մասնակցելու նպատակով: Այս մասին հայտնում է ՊՆ-ն:
Հուլիսի 9-ին 168.am-ը գրել էր, որ առաջիկայում իր պաշտոնին հրաժեշտ կտա Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը: Այդպես է ցանկացել Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը:
Հայաստանի ծանրամարտի հավաքական թիմերի մարզումներն այսուհետ կանցկացվեն Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) չափանիշներին համապատասխան մարզագույքով:
Սյունիքի մարզում շարունակվում է իրավապահների տեռորը, մոտ 10 քննչական խումբ է աշխատում. Հակոբյան:
Սյունիքի մարզպետը ընտրություններից առաջ իր ամբողջ ազգուտակին գումար է բաժանել. Վահե Հակոբյան:
«Մենք չենք համարում, որ մենք պարտվել ենք: Մենք համարում ենք, որ մեզնից գողացել են մեր հաղթանակը». Վահե Հակոբյան:
Կալանավորումները մենք կապում ենք առաջիկայում Հայաստանին սպասվող ցավոտ լուծումների հետ. Սաղաթելյան:
«Հետապնդվում են «Վերածնվող Հայաստան» կուսակցության խորհրդի անդամները»» Վահե Հակոբյան:
Փողոցային պայքարը շարունակվելու է. Իշխան Սաղաթելյան:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է Ստամբուլի Քադըքյոյ թաղամասի հայկական Սուրբ Թագավոր եկեղեցու հետ կապված միջադեպը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Մարզում շարունակվում է իրավապահ մարմինների տեռորը, հարցաքննությունների են հրավիրվում մեծից փոքր բոլորը, տարեց մարդիկ, կանայք, մեծ տարածում ստացավ Քարահունջի և Որոտանի տեսանյութերը, որտեղ մարդիկ հստակ ասում են, որ մեզ ստիպում են, կորզում են մեզանից ցուցմունքներ, ակնհայտ է, որ դա հաղորդում է հանցագործության մասին, իսկ իրավապահ մարմիններից արձագանքը զրո է: Մոտ 10 քննչական խումբ է աշխատում, որոնք փորձում են ցուցմունքներ կորզել իմ, համայնքապետերի վրա, ամրացնել այդ ապօրինի ցուցմունքները, այսպիսի մթնոլորտ է տիրում Սյունիքում»,- ասաց Հակոբյանը:
Հայկական կինոարտադրության «Կաֆկայի երազը» անիմացիոն ֆիլմն արդեն երկրորդ անգամ մասնակցում է «Օսկարի» որակավորում ունեցող կինոփառատոնի:
«Լույս» հիմնադրամի փորձագետների կողմից նախքան 44-օրյա պատերազմը տրվել էին պատերազմի հնարավոր բռնկման վերաբերյալ գնահատականներ, վեր էին հանվել ԼՂ հակամարտության հարցում դերակատարություն ունեցող հիմնական արտաքին քաղաքական խնդիրներն ու մարտահրավերները, սակայն փորձագետների կողմից բարձրաձայնվող մտահոգություններն այդպես էլ էական ազդեցություն չէին ունեցել որոշումների կայացման գործընթացի վրա։