
Դոննառուման առաջիկայում կմիանա ՊՍԺ-ին

Իտալիայի ֆուտբոլի ազգային թիմի դարպասապահ Ջանլուիջի Դոննառուման ընթացիկ շաբաթվա մեջ կմիանա ՊՍԺ-ին: Այս մասին գրում են ֆրանսիական ԶԼՄ-ները: Ըստ պարբերականների, Եվրոպայի նորընծա չեմպիոնն արդեն իսկ ստորագրել է պայմանագիրը ակումբի հետ, որը նախատեսված է մինչ 2026 թվականը: Դոննառուման Փարիզում կստանա տարեկան 12 միլիոն եվրո աշխատավարձ:
Դարպասապահի պայմանագիրն ավարտվել է իտալական «Միլանի» հետ և նա ազատ գործակալի կարգավիճակում է միացել փարիզյան ակումբին։ Նա Միլան քաղաքի համանուն թիմի կազմում նախորդ մրցաշրջանում մասնակցել է 48 խաղի: