Երևանում գործող Իսպանիայի վիզաների կենտրոնը հուլիսի 14-ից վերսկսում է իր աշխատանքը:
Ոտնահարված է սահմանային բնակիչների ջրի և սանիտացիայի իրավունքը. ՄԻՊ:
«Ադրբեջանական զինվորականների ներկայությունն ինքնին արդեն կյանքի իրավունքի խախտում է»:
Խստագույնս դատապարտում ենք 2021 թ. հուլիսի 10-ին ադրբեջանական իշխանությունների կողմից Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների աշխատակիցների այցի կազմակերպումը Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներ, այդ թվում՝ քաղաք Շուշի։
Սյունիքի բնակիչները խուսափում են երեկոյան ժամերին Գորիս-Կապան-Ճակատեն ճանապարհով երթևեկելուց. ՄԻՊ:
Այսպիսի խոսքի ազատությունն ավելի վտանգավոր է, քան ինչ-որ չափով սահմանափակվածը. Տիգրան Հակոբյան:
Մենք պետք է ունենանք կազմակերպված քաղաքականություն մեր պետության ներսում, պետական մարմինների կողմից: Այսօր հրավիրած ասուլիսում ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ անդրադառնալով սահմանային իրավիճակներում Հայաստանի քաղաքականությանը: Թաթոյանի խոսքով՝ այսօր առկա ռազմականացված, քաղաքականացված կոմպոնենտներով պետական սահմանների հարցերը քննարկելու պատճառով նաև ինքն է ունենում դժվարություններ աշխատանքում՝ թե՛ դրսում, թե՛ ներսում:
«Վերջին շրջանի քանդման գործողությունները որքան ողջունելի են, այդքան հարցեր են առաջացնում». Խաժակյան:
Պետական սահմանների հետ կապված հարցերում աբողջությամբ անտեսված են մարդու իրավունքների հարցերը. ՄԻՊ:
Ինչպե՞ս է եղել, որ վարչական շրջանի աշխատակիցները, ղեկավարները, համապատասխան հսկողություն իրականացնող մարմինները չեն նկատել դրանք և այնքան ժամանակ չեն նկատել, որ դրանք բերել են տասնյակ ապօրինությունների: Եթե մենք դրանցից առաջինը, երկրորդը մեկ կամ երկու շաբաթ անց կանխեինք, հիմա նման քանակության շինություններ ստիպված չէինք լինի քանդել…
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում Մեղրիի համայնքապետարանի պաշտոնատար անձանց կողմից չարաշահումներ կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ:
«Մենք պետք է դիմենք ՄԱԿ-ի մարմիններին». ՄԻՊ Արման Թաթոյան։
ԱՄՆ դեսպանությունից հետո Ֆրանսիայի դեսպանատունն է պատասխանել haqqin.az-ի խմբագրական խորհրդի հարցմանն այն մասին, թե ինչ շարժառիթներ և պատճառներ են դրդել Բաքվում Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսին մերժելու Ադրբեջանի կառավարության՝ երկրում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ Շուշի քաղաք մեկնելու հրավերը:
«Այս նախագծով ոտնահարում ենք մեր քաղաքացիների իրավունքները». Միքայել Մանրիկյան:
«Ուզում եմ Ձեզ դուխ տալ էս հարցում». Թեհմինա Վարդանյանը՝ Հայկ Մարությանին:
Ս/թ․ հոկտեմբերի սկզբներին Թուրքիան, Ադրբեջանը, Վրաստանը նախատեսել են «Հավերժություն» անվանյալ զորավարժությունը, որն առավելագույնս է մոտեցված մարտական իրավիճակին։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը:
Լսեք ուշադիր։ Եթե նույնիսկ ամբողջ աշխարհը քվեարկի ձեր օգտին, դուք հավակնում եք բացառապես կամ Հուդայի, կամ էլ Բրուտոսի դերին։
Երևանի ավագանին այսօր արտահերթ նիստ է գումարել:
Ձեր ասած տարբերակը հայկական սահմանադրական կառուցակարգերի մեջ չէ. Վարդևանյանը` Վահե Գրիգորյանին:
Հուլիսի 12-ին, ժամը 17.25-ին, հաղորդում է ստացվել, որ քարերով բեռնված մեքենան շրջվել է ձորակը:
2018թ. հայ ժողովուրդը վարչապետ չի ընտրել. Արամ Վարդևանյան։
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը բացատրել է՝ ինչու դեսպանն այդ երկրում դիվանագիտական կորպուսի 40-ից ավելի ներկայացուցիչների հետ չի մեկնել Լեռնային Ղարաբաղի՝ այժմ Բաքվի վերահսկողության տակ գտնվող Շուշի քաղաք:
Հայաստանում հուլիսի 13-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 138 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 226 597-ի:
Երևանում մեկնարկում են կանանց մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնության չելենջերս-մրցաշարերի D ենթախմբի հանդիպումները:
Երբևէ որևէ սահմանադիր չէր մտածում, որ իրավունքը պիտի ծռմռվի, հարմարեցվի կոնկրետ անձի շահին. Դավիթ Հարությունյան։
Հունիսին միջազգային ճանապարհորդների այցերը Վրաստան աճել են 294,2 տոկոսով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հայտնել է Զբոսաշրջության ազգային վարչությունը:
Մենք սխալ ենք պատկերացնում պրոցեսը, որ կատարվում է մեր երկրում և մեր երկրի շուրջ։
ՄԻՊ Արման Թաթոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ:
Երևանի ավագանու արտահերթ նիստը` ՈւՂԻՂ:
Ռուսական խաղաղապահ առաքելության հատուկ նշանակության բժշկական ջոկատի ռազմական բժիշկները և Հումանիտար արձագանքման կենտրոնի սպաները հումանիտար-բժշկական ակցիա են իրականացրել Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Վանք գյուղում: