Բաժիններ՝

Վերականգնվում է Բնունիսի Սբ. Աստվածածին եկեղեցին

ՀՀ Սյունիքի մարզի Բնունիսի Սբ. Աստվածածին եկեղեցու վերականգնման և տարածքի մասնակի բարեկարգման աշխատանքները կավարտվեն տարեվերջին: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

2020 թ. մեկնարկել են ՀՀ Սյունիքի մարզի Բնունիս համայնքի վարչական տարածքում գտնվող 19-րդ դ. թվագրվող Սբ. Աստվածածին եկեղեցու (հանրապետական նշանակության հուշարձան) շինարարական աշխատանքները:

Եկեղեցու նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակումը 2016 թ. իրականացվել է 83-ամյա բարերար Ռոզա Մինասյանի ֆինանսական աջակցությամբ, իսկ վերականգնման և տարածքի մասնակի բարեկարգման աշխատանքներն իրականացվում են ՀՀ պետական բյուջեի միջոցներով:

Սբ. Աստվածածին եկեղեցու վերականգնման աշխատանքների ընթացքը, դրանց հետ կապված խնդիրները մշտապես ԿԳՄՍ նախարարության ուշադրության կենտրոնում են: Աշխատանքներն իրականացվում են լիազորված մարմնի, հեղինակային և տեխնիկական հսկողությամբ և ընթացիկ տարում կհասցվեն ավարտին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031