Իսրայելում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ այն քաղաքացիները որոնք չունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն և ցանկանում են ճամփորդել Հայաստան իրենց իսրայելական անձնագրով պետք է անպայման նախօրոք դիմեն առցանց մուտքի արտոնագրի համար։
Վերջին օրերին ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգից օգտվելու, ինչպես նաև այն սպասարկելու հնարավորությունները սահմանափակվել են համակարգի դանդաղ աշխատելու հետևանքով:
Հայաստանի ազգային հերոս, արգենտինահայ գործարար, բարերար Էդուարդո Էռնեկյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ թարգմանիչը խեղաթյուրել է Փաշինյանի վերընտրության և մտադրությունների վերաբերյալ Էռնեկյանի խոսքերը:
Ն. Փ.-ի ստորագրությամբ Ադրբեջանին է հանձնվել տարածքներ Կապանից, ադրբեջանական բանակը գտնվում է Սև լճի տարածքում, Մեղրու միջանցքի տրամադրման հարցը գտնվում է ընթացիկ փուլում, Սիսիանի մի շարք գյուղեր դարձել են սահմանամերձ:
«Թալիբան» արմատական շարժումն ուրիշ խմբավորումների թույլ չի տա Աֆղանստանի տարածքն օգտագործել այլ երկրների անվտանգության սպառնալիքների ստեղծման համար: Այդ մասին հայտարարել է շարժման քաղաքական գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Մոհամադ Սոհայիլ Շահինը:
Վահե Հակոբյանի և Իշխան Սաղաթելյանի մամուլի ասուլիսը. ՈՒՂԻՂ;
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի կողմից գործարկված արագ արձագանքման թեժ գծի 119 հեռախոսահամարին հուլիսի 5-ից 9-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 314 զանգ:
168.am-ի տեղեկություններով՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողով է մուտքագրվել Սյունիքի Սիսիան համայնքի համայնքապետ, «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին համաձայնություն ստանալու միջնորդությունը:
Մայիսի 29-ին, գիշերվա ժամը չորսին մոտ, ոստիկանություն էր զանգել մայրաքաղաքի Հերացու փողոցի խանութներից մեկի վաճառողը և հայտնել, որ քիչ առաջ դիմակով մի մարդ մտել է խանութ, զենքի նմանվող առարկայով սպառնացել ու պահանջել գումար, սակայն այդ պահին հաճախորդ է մտել, և նա փախել է:
«Այս գործընթացում տեսնում եմ քաղաքական ենթատեքստ, ավելին՝ սա ամբողջությամբ քաղաքական հետապնդում է։ Արմեն Սամվելյանին կալանավորելու մեղադրանքն ամբողջովին շինծու է, ապօրինի, բավարար ապացույցների համակցությամբ ձեռք չի բերվել փաստական տվյալ՝ նրան մեղսագրվող ենթադրյալ արարքը։ Ինձ տեղեկացրեցին, որ միջնորդությունը մուտքագրվել է դատարան՝ մակագրվել է դատավոր Մելիքսեթյանին, դատական նիստը, հնարավոր է՝ նշանակվի այսօր ժամը 18։00-ին։ Բայց քանի որ քրեական գործի նյութերը ծավալուն են, և ամբողջությամբ չենք հասցրել ծանոթանալ դրան, դիմում ենք մուտքագրել, որպեսզի հնարավորության դեպքում դատական նիստը տեղափոխեն վաղը»։
Հուլիսի 11-ին Թուրքիայում 3 քաղաքացիներ բարձրացել էին Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում գտնվող հայկական Սբ. Թագավոր եկեղեցու մուտքի պարսպի վրա, և բարձր երաժշտություն միացնելով, սկսել էին պարել խաչի շուրջ:
ՍԴ-ն շարունակում է ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ դիմումների քննությունը. ՈՒՂԻՂ:
«Դիվանագիտությամբ մենք շատ բաներ կարող էինք ձեռք բերել ու շատ բաներ կանխել, բայց քանի որ մենք չունենք դիվանագիտություն, նույնիսկ չունենք արտգործնախարար, նախարարի տեղակալներ, բնականաբար, այսպես էլ պետք է լիներ»,- եզրափակեց Սուրեն Սարգսյանը։
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ:
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը 2020-2021 թվականներին նախաձեռնել է մրցույթներ, փառատոններ, հանդես է եկել բարեգործական համերգներով, հյուրախաղեր է ունեցել ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում:
Աթենքի օդանավակայանի աշխատակիցները չեն ընդունել թուրքական Գալաթասարայ ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստների Թուրքիայում արած ՊՇՌ թեստի արդյունքները։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հուլիսի 13-ի երեկոյան ժամերին, 14-16-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20 մ/վ: Հուլիսի 17-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը բանակցային սեղանի շուրջ են, գրում է Haqqin.az-ը։
Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը կալանավորվել է:
Չափազանցվա՞ծ են արդյոք ՀՀ-ում ներկայումս տնտեսական կոլապսի առաջացման վերաբերյալ մտահոգությունները, թե՞ այն իրապես պետության համար լրջագույն սպառնալիք է և երկրում նոր աղետների պատճառ կարող է դառնալ: Որո՞նք են կոլապսի առաջացման հավանական նախադրյալներն ու պատճառները:
«Իրավունք» թերթը գրել էր, որ իր հավաստի տեղեկությունների համաձայն՝ պետական բոլոր գերատեսչություններին ներքին հրաման է տրվել, որպեսզի պարտադիր պատվաստվեն Covid-ի դեմ և ներկայացնեն տնօրինությանը փաստ` պատվաստման մասին: Հակառակ դեպքում` պետք է աշխատանքից ազատման դիմում ներկայացնեն:
2021թ. հուլիսի 12-ին՝ ժամը 17:25-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ քարերով բեռնված ավտոմեքենան շրջվել է ձորակը:
Առաջին անգամ ՍԴ-ում ընտրական վեճերի ժամանակ արձանագրվեց ընտրախախտումների փաստը. Ռոբերտ Հայրապետյան:
«Թալիբան» արմատական շարժումը նախազգուշացրել է, որ կգրոհի թուրքական ուժերի վրա, եթե դրանք մնան Աֆղանստանի տարածքում: Այդ մասին ասված է շարժման հայտարարության մեջ, որը հուլիսի 13-ին մեջբերել է Աֆղանստանի TV1 հեռուստաալիքը։
Պետք է դատապարտել այն պաշտոնյաներն, ովքեր ՀՀ քաղաքացու շահը վնասող հայտարարություններ են անում. ՄԻՊ։
Էսքան միամիտ ժողովո՞ւրդ։ նիկոլին վարչապետի աթոռին տեսնում են եւ դրանից հետո սարսափած տարածում մի տղամարդու լուսանկարը, որը Երեւանում է վերնաշապիկին կիսալուսնի պատկերը։
«Սահմանային գործընթացներում խախտված են երեխաների իրավունքները». Արման Թաթոյան:
«Ես ընդհանրապես չեմ ընդունում անկլավներ մեխանիկական-քաղաքական եզրույթը, դրանք բոլորը հայկական գյուղեր են». ՄԻՊ:
Վերջին շրջանում չեն դադարում քննարկումները կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման համար ձեռքբերված պատվաստանյութերի քանակի, դրանց կիրառման շրջանակի և դրանց վրա ծախսված ֆինանսական միջոցների վերաբերյալ։