
Իրանի հոգևոր առաջնորդը մուսուլմանական երկրներին կոչ է արել դիմակայելու Արևմուտքի միջամտությանը

Մուսուլմանական երկրները պետք է ինքնուրույն կառուցեն իրենց ապագան եւ դիմակայեն Արեւմուտքի կողմից իրենց գործերի միջամտությանը: Այս կարծիքն է հայտնել Իրանի ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ամբողջ աշխարհի մուսուլմաններին հղած ուղերձում ՝ հուլիսի 17-ին Սաուդյան Արաբիայում իսլամի սրբավայրեր հաջը (ուխտագնացությունը) սկսվելու առթիվ: Հուլիսի 19-ին ուղերձից մեջբերումներ են արված Twitter-ում Խամենեի էջում:
«Մենք՝ իսլամի հետեւորդներս, որ ունենք մեծ թվով բնակչություն, ընդարձակ տարածքներ եւ անթիվ բնական հարստություններ, պետք է մեր ապագան կառուցենք մեր ակտիվների եւ պաշարների միջոցով, ինչպես նաեւ դիմակայենք ագրեսիային, միջամտությանը եւ չարին, որոնց աղբյուրն արեւմտյան տերություններն են»,- հայտարարել է Իրանի հոգեւոր առաջնորդը: Նա նաեւ հավելել Է, որ մուսուլմանական երկրների «հետամնացությունն ու կախվածությունը» դրանց «պասիվության եւ անձեռնահասության» հետեւանքն են:
Նրա խոսքով՝ դա կապված է այն բանի հետ, որ վերջին 150 տարվա ընթացքում այդ երկրները, հազվագյուտ բացառությամբ, չեն ընդունել ինքուրույն ոոշումներ՝ դառնալով Արեւմուտքի «միջամտության եւ ընչաքաղցության» զոհերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: