
Արցախի փողոցի 15 շենքի մուտքերից մեկի մոտ գտնված նորածինն առողջացել է, պատրաստ է դուրսգրման

Երևանի Արցախի փողոցի 15 շենքի մուտքերից մեկի մոտից հայտնաբերված և «Մուրացան» հիվանդանոց տեղափոխվածն նորածին երեխայի վիճակը գնահատվում է բավարար: Այս մասին տեղեկացնում է ԵՊԲՀ ռեկտորի մամուլի քարտուղար Շուշան Դանիելյանը։
«Հուլիսի 14-ին «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկա տեղափոխված նորածինը, որը համալսարանական մասնագետների հսկողության տակ էր, առողջացել է և պատրաստ է դուրսգրման»:
Նշենք, որ Երևանի Արցախի փողոցի 15 շենքի մուտքերից մեկի մոտից «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիր էր տեղափոխվել նորածին երեխա, որը ոչ հիվանդանոցային պայմաններում պահվելու արդյունքոմ ուներ ինֆեկցիաներ, շնչառական անբավարարություն: