Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Խնդիրը Երասխում չէ, խնդիրը Երևանում է։ Ու քանի դեռ Երևանի խնդիրը չենք լուծել, Երասխում խնդիր չենք կարողանալու լուծել։ Չենք կարողանալու լուծել խնդիրը Տավուշում, Գեղարքունիքում․․․
Քաբուլում մի քանի հրթիռ է արձակվել նախագահական պաատի վրա: Հուլիսի 20-ին այդ մասին հաղորդել է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով տեղական հեռուստատեսությունը։
«Մինչև վերջնական սահմանազատման աշխատանքները չկատարվեն, սահմաններին փշալարեր կամ արգելակող բաներ չլինեն, նման միջադեպեր միշտ էլ կլինեն։ Մեր վարելահողերում՝ Կոռնիձորից սկսած, ցորենը հավաքելով բարձրացել ենք մինչև վերևի գյուղեր, չենք թողնելու, որ ցորենը մնա դաշտերում։ Ինչ վերաբերում է կոմբայնավարին, ապա նա վախեցող տղա չէ, այստեղ վախեցող մարդ չկա, գնացեք Կասկադում փնտրեք վախեցող մարդկանց»,- եզրափակեց Ներսես Շադունցը։
Նպաստը կամ հրատապ օգնությունն անկանխիկ եղանակով ստանալու համար ընտանիքի չափահաս անդամներից մեկը պետք է դիմի Միասնական սոցիալական ծառայության իր բնակության վայրն սպասարկող տարածքային կենտրոն, ներկայացնի գրավոր դիմում՝ ընտրելով Ծառայության հետ պայմանագիր կնքած բանկը: Քաղաքացու կողմից ներկայացված դիմումը պետք է ստորագրված լինի ընտանիքի բոլոր չափահաս անդամների կողմից, իսկ հաշիվը բացվի դիմողի անունով:
«Հայաստանում հավատարմագրված դեսպանները Արցախ չէին գալիս. հիմա գոնե Երասխ տարեք, թող տեղում իրավիճակին ծանոթանան և իրենց մայրաքաղաքներում զեկուցեն, որ ագրեսոր Ադրբեջանը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանների նկատմամբ է ոտնձգում»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Օրեր առաջ լուրեր տարածվեցին, որ Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը Գորիսի համայնքապետի դեմ ցուցմունք է տվել, ապա այդ լուրերը սկսեցին հերքել։ Եվ քանի որ Ավետյանը փաստաբան չուներ, դժվար էր դրանք ճշտելը։
Լոս Անջելեսում վերջին հրաժեշտն են տվել նշանավոր դուդուկահար և կոմպոզիտոր ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի և Կանադայի երաժշտական ակադեմիաների անդամ Ջիվան Գասպարյանին:
ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Պան Գի Մունը վերընտրվել է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) էթիկայի հանձնաժողովի նախագահի պաշտոնում: Դա տեղի է ունեցել ՄՕԿ-ի 138-րդ նստաշրջանի ժամանակ, որը հուլիսի 20-ին տեղի է ունենում Տոկիոյում։
Հայաստանում հուլիսի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 194 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 227 716-ի:
Հուլիսի 20-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Եղվարդ-Նոր Հաճն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա զոհ և տուժած։
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հանդիպել է Հորդանանի Աբդալա Բ թագավորի հետ եւ նրա հետ քննարկել մի շարք հարցեր, այդ թվում մերձավորարեւելյան տարածաշրջանի իրադրությունը: Հուլիսի 20-ին այդ մասին հաղորդել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
Հուլիսի 19-ին, ժամը 18։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Էրեբունի փողոցում այրվում է հինգ հարկանի շենքի տանիք։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է Նախիջևանի սահմանային հատվածում ադրբեջանցի զինծառայողի վիրավորվելու մասին:
Իսրայելցի հրապարակախոս և հասարակական գործիչ Ավիգդոր Էսկինը, որը բազմիցս եղել է թե՛ Երևանում, թե՛ Բաքվում ու թե՛ Արցախում, կարծում է, որ հարաբերությունների խաղաղ ու երկարաժամկետ կարգավորումը պետք է ոչ միայն Հայաստանին, այլև Ադրբեջանին:
Հուլիսի 19-ի ուշ երեկոյան և 20-ի գիշերը, մինչև ժամը 02։00, ադրբեջանական զինված ուժերը շարունակել են հրաձգային զինատեսակներից, առանց ականանետերի կիրառման, գնդակոծել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը:
Արարատի մարզի Երասխ համայնքի ղեկավար, հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած Ռադիկ Օղիկյանին վիրահատել են, նրա ինքնազգացողությունը լավ է:
Երասխում կռիվներ են, որոնք ունակ են վերաճելու է Հայաստանի դեմ նոր ու լիարժեք պատերազմի։
Հանցավոր են ՀՀ Երասխի հատվածում վերջին օրերին ադրբեջանական զինված ուժերի կրակոցները, որոնք ձեռք են բերում պարբերական բնույթ:
Շաբաթ օրը ՍԴ-ն մերժեց ընդդիմության դիմումները, ԿԸՀ-ն այս շաբաթ մանդատները գրանցելու արձանագրություն կկազմի, եւ կբաժանեն մանդատները։ 8-րդ գումարման ԱԺ անդրանիկ նիստը կկայանա ոչ թե հուլիսի 26-ին, ինչպես ենթադրվում էր, այլ՝ օգոստոսի 2-ին։
Երասխը Երևանի դարպասներն են։ Զգոն եղեք, և մի կարծեք, թե Արցախյան խայտառակ պատերազմից ու պարտությունից հետո, հենց այնպես կրակում են դեպի Երևան տանող դարպասներին։ Սա արդեն Ադրբեջանի ձեռագիրը չէ, այլ Թուրքիայինը։
Երկու օր առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իր տեղեկություններով Ադրբեջանը պատրաստվում է նոր բախումներ հրահրել Հայաստանի և Արցախի ուղղությամբ։
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում սահմանային լարվածությանը:
«Երեկոյան ժամը 18:30-ի սահմաններում կրակոցներ եղան, մոտ կես ժամ կրակեցին, բայց թույլ էր, իսկ գիշերը 23:00-ի մոտերը ահավորկրակոցներ սկսվեցին»,- 168.am-ի հետ զրույցում պատմեց Երասխի բնակիչը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ շաբաթ օրը՝ աշխատանքային ժամի ավարտին՝ 17:00-18:00 ընկած ժամանակահատվածում, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի աշխատասենյակում թեժ վիճաբանություն է եղել ԳՇ պետ Դավթյանի եւ նրա առաջին տեղակալ Արշակ Կարապետյանի միջեւ:
2020 թ. մարտին ԵՏՀ-ի խորհուրդը որոշում էր կայացրել զրոյացնել Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը էլեկտրական շարժիչներով տրանսպորտային միջոցների համար: Պատճառներից մեկը «ներքին արտադրության բացակայությունն» էր:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը:
Խմբավար, Երևանի պետական կամերային երգչախմբի հիմնադիր, երկարամյա գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյանի 70-ամյակը նրա արվեստի երկրպագուները կտոնեն համերգային ծրագրով:
Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը, ռեստորանին են պատկանում ամենաթանկարժեք աղանդերի, ամենաթանկարժեք համբուրգերի, ամենաթանկարժեք հոթդոգի, ամենամեծ հարսանեկան տորթի և ամենամեծ բաժակով տաք շոկոլադի ռեկորդները:
Հուլիսի 19-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը, ժամը 18:40-ից սկսած, մի քանի ժամ շարունակ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը: Պարբերաբար կիրառվել են նաև ականանետեր: Իրադրությունը, ժամը 23:00-ի դրությամբ, շարունակում է լարված մնալ:
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում շարունակվում է երկու ընկերների կողմից 35-ամյա տղամարդու նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու և ազատությունից ապօրինի զրկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: