Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հուլիսի 22-ին ժամը 16:00-ին արտահերթ նիստում կկազմի Աժ պատգամավորներ գրանցելու և մանդատներ տրամադրելու մասին արձանագրությունը:
Մադագասկարի դատախազությունը հայտարարել է հուլիսի 22-ին երկրի նախագահ Անդրի Ռաձուելինայի դեմ մահափորձի կանխման մասին:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հուլիսի 22-ին Պաշտպանության խորհրդի արտահերթ նիստ կհրավիրի՝ Pegasus ծրագրի միջոցով էլեկտրոնային լրտեսության գործի հետաքննության առանչությամբ:
Հայաստանում 2021 թվականի հունիսի 20-ին անցկացված Ազգային ժողովի արտահերթ խորհրդարանական ընտրություններին Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Արագածոտնի մարզի Թալինի շրջանի վստահված անձինք 168.am-ի հետ զրույցում հայտնել էին, որ ընտրություններից առաջ բոլոր վստահված անձանց 20.000-ական դրամներ են խոստացել, և, որ գումարն ամենաուշը ընտրության օրը պետք է փոխանցեին, սակայն ընտրություններից 1 ամիս անց դեռ գումարները չէին վճարել։
Երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման հարցում արձանագրվել են խնդիրներ, որոնք կապված են ծնողների նկատմամբ տարբերակված մոտեցմանն առնչվող օրենսդրական փոփոխությունների հետ:
Այսօր Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ լրագրողները Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանից հետաքրքրվեցին՝ իրենց իշխանության գալուց հետո եղա՞վ խոստացված հայրենադարձության «բումը», քանի՞ մարդ եկավ Հայաստան և հիմնավորվեց:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչներ Հ.Է.-ն, Մ.Ու.-ն և Գ.Ա.-ն խմբով, նախնական համաձայնությամբ նույն վարչական շրջանի ընտրողներին առաջարկել և խոստացել են 20 000-ական ՀՀ դրամ կաշառք` ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար:
8 միլիարդ դրամ կհատկացվի Սուրեն Պապիկյանի ղեկավարած նախարարությանը:
Թույլ ենք տալու, որ Սյունիքում կառուցապատողներն օգտվեն այս ծրագրից. Վահան Քերոբյան:
168.am-ի տեղեկություններով՝ այս պահին Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) աշխատակիցները գտնվում են Վերաքննիչ քրեական դատարանում:
Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողութփյան տակ անցած տարածքում շինարարական ընկերության ադրբեջանցի երկու աշխատակից վիրավորվել են ականի պայթյունից:
Պետական գերատեսչություններում շատ ակտիվ պետք է տանենք պատվաստման թեման. Փաշինյան:
Արցախում հուլիսի 21-ին կատարվել է 40 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք:
Կառավարության հերթական նիստի մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանը, ի թիվս օրակարգից դուրս այլ հարցերի, անդրադարձավ նաև տարածաշրջանային իրավիճակին ու մայիսի 22-ից Հայաստանի ինքնիշխան տարածքում գտնվող ադրբեջանական զինված ուժերին:
Հայաստանում հուլիսի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 225 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 228 161-ի:
Բայց կրկին եմ ասում՝ամենաարդյունավետ ճանապարհը պատվաստումն է։ Մենք այս պահին ունենք պատվաստանյութի բավականին լավ պաշար և շարունակում ենք բանակցությունները՝ մեզ անհրաժեշտ թիրախներին հասնելու համար։ Այնպես որ այս ուղղությամբ պետք է բոլոր գերատեսչություններն աջակցեն Առողջապահության նախարարությանը, որպեսզի պատվաստումները տեղի ունենան անհրաժեշտ տեմպերով և քանակներով։ Ունե՞ք ավելացնելու բան: Շնորհակալ եմ:
Ռազմական գործողությունների ընթացքում զոհված եւ անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով շարունակվում է Մատաղիսում։
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
Շաբաթական մեկ անգամ հաճախականությամբ, հուլիսի 22-ից սկսած, իրականացվելու են ոչ կանոնավոր ուղիղ չվերթներ Լիոնից դեպի Երևան:
Հուլիսի 22-ին, ժամը 01.20-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 70-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. 32-ամյա վարորդ Արցախ Քարտաշյանը մահացել է:
Հուլիսի 22-ին, ժամը 00:22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վահրամ Փափազյան փողոցում բարդին կոտրվել և ընկել է՝ փակելով ճանապարհի երթևեկելի հատվածը։
Առնվազն 17 մարդ է զոհվել Թունիսի ափերի մոտ նավաբեկության ժամանակ:
Չինաստանիի Հենանի կենտրոնական նահանգում հեղեղումների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 33-ի, ավելի քան 256 հազար մարդ տեղափոխվել է անվտանգ շրջաններ, աղետի գոտում է գտնվում 3 միլիոնից ավելի մարդ:
Տավուշ ամրոցի տարածքում հուլիսի 14-ից հնագիտական պեղումները վերսկսվել են:
Հայաստանում COVID-19-ի դեմ պատվաստումային շարժական խմբերի մոտ հերթերը կարգավորելու համար արդեն մի քանի օր է գործարկվել է էլեկտրոնային գրանցումների համակարգ:
Հուլիսի 22-ին, ժամը 05:55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ջրվեժ թաղամասում այրվում է տնակ:
Օջախն ընկած է եղել 33 կիլոմետր խորության վրա: Ցունամիի սպառնալիքի մասին տվյալներ չեն ստացվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը:
Մոռացել ենք, որ կա Սև լիճ և Հայաստանի տարածքում գտնվում են բազմաթիվ ադրբեջանական զինվորներ, սա տրամաբանական շարունակությունն է այն ամենի, ինչ կատարվում է Հայաստանի հետ և՛ պատերազմի ժամանակ, և՛ հետպատերազմյան իրավիճակում։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Կամերային երաժշտության ազգային կենտրոնը հուլիսի 31-ին ներկայացնում են համերգ՝ նվիրված Առնո Բաբաջանյանի 100-ամյակին: