Բաժիններ՝

Մակրոնը հուլիսի 22-ին Պաշտպանության խորհուրդ կհրավիրի Pegasus-ի գործի պատճառով

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հուլիսի 22-ին Պաշտպանության խորհրդի արտահերթ նիստ կհրավիրի՝ Pegasus ծրագրի միջոցով էլեկտրոնային լրտեսության գործի հետաքննության առանչությամբ: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Գաբրիել Ատալը France Inter ռադիոկայանի եթերում:

«Սկսված է հետաքննություն, հանրապետության նախագահն այսօր (հուլիսի 22-ին) կհրավիրի արտահերթ Պաշտպանության խորհուրդ, որի թեման կդառնա այդ գործը»,- նշել է նա: Հուլիսի 18-ին Ֆրանսիայում բազավորված Forbidden Stories ոչ կառավարական կազմակերպությունը եւ տարբեր պետությունների 17 զանգվածային լրատվամիջոցներ հրապարակել են հետաքննություն, որտեղ պնդում են, որ մի շարք երկրներ կարող էին առնվազն 50 հազար մարդու լրտեսել ամբողջ աշխարհւմ իսրայելական Pegasus էլեկտրոնային լրտեսության համակարգի միջոցով, որը մշակել է NSO Group կորպորացիան:

Հուլիսի 20-ին Ֆրանսիայի Կենտրոնական դատախազությունը հայտնել է, որ երկիրը հետաքննություն է նախաձեռնել Pegasus համակարգի օգտագործմամբ իր լրագրողների խոսակցությունների գաղտնալսման՝ հայտնի դարձած փաստերի կապակցությամբ: Հետաքննությունը կատարվում է մի ամբողջ շարք երկրների կողմից օրենքների խախտման կասկածանքով, որոնք օգտագործել են գաղտնալսման իսրայելական համակարգը: Մասնավորապես, խոսքը վերաբերում է անձնական կյանքի միջամտությանը, նամակագրությունների ոսրսմանը, հանցավոր խմբավորումների ստեղծմանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031