7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պանամայի ափերի մոտ
Հուլիսի 21-ին 7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պանամայի ափերի մոտ: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը: Երկրաբանական ծառայության տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Պուերտո Արմուելիես քաղաքից (բնակչությունը գրեթե 12 հազար) 107 կիլոմետր դեպի հյուսիս – արեւմուտք:
Օջախն ընկած է եղել 33 կիլոմետր խորության վրա: Ցունամիի սպառնալիքի մասին տվյալներ չեն ստացվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: