
Հրդեհ «Մեր այգին» ռեստորանի մոտ

Հուլիսի 22-ին, ժամը 05:55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ջրվեժ թաղամասում այրվում է տնակ:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ այրվում է «Մեր այգին» ռեստորանի մոտակայքում գտնվող տնակը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06։18-ին, մարվել՝ 06։56-ին: Արվել է տնակը՝ մոտ 20 քմ։