Հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ հայտնի չեն:
Տղաները գաղտնապահ էին, բայց դժվար չէր կռահել, որ դիվերսիոն խումբ է ներթափանցել Հայաստան…
Փաշինյան-Պուտին հանդիպումից 13 օր անց Կրեմլում կայացան Ալիև-Պուտին բանակցությունները Երասխի հատվածում հայ-ադրբեջանական ռազմական սրացման և Փաշինյանի արևմտյան ռևերանսների պայմաններում:
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը օգոստոսի 30-ին Սպիտակ տանը կընդունի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին: Այս մասին ասվում է ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար Ջեն Պսակիի հայտարարության մեջ:
Հայաստանում օրերս կրկին բարձրացել է ոչ միայն բենզինի, այլև բնական սեղմված և հեղուկ գազի գինը։ Հեղուկ գազը 200 դրամից դարձել է 220-250 դրամ:
Միացյալ Նահանգները Թուրքիայի նկատմամբ հավելյալ միակողմանի պատժամիջոցներ կկիրառի, եթե այդ երկիրը շարունակի Ռուսաստանից ձեռք բերել զենքի և զինտեխնիկայի խոշոր համակարգեր: Նման նախազգուշական հայտարարություն է արել քաղաքական հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը:
«Ատլետիկոն» շարունակում է հետևել կիսապաշտպան Սաուլ Նիգուեսի հնարավոր փոխանակմանը «Բարսելոնայի» հարձակվող Անտուան Գրիզմանի հետ: Մադրիդցիները չեն հավատում, որ գործարքն ամբողջությամբ խափանվել է: Մադրիդյան ակումբը կարծում է, որ «բլաուգրանան» առաջիկա շաբաթներին կվերադառնա հարցին՝ հաշվի առնելով «Բարսելոնայի» կարիքները: Կատալոնական թիմը պետք է վաճառի ֆրանսիացուն աշխատավարձերը կրճատելու, Լիոնել Մեսսիի հետ պայմանագրի երկարաձգումն ապահովելու և նոր խաղացողներ ձեռք բերելու […]
Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված բանավոր բողոքների թիվը, այդ թվում՝ թեժ գծի հեռախոսահամարներին ստացված զանգերը, 2021 թվականի հուլիսի դրությամբ, կազմել են 7953:
Գերմանիայի Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա և Ռայնլանդ Պֆալց երկրամասերում հեղեղումների հետևանքով ապահովագրված վնասի չափը 4-5 մլրդ եվրո է կազմում: Հայտնել է գերմանական ապահովագրական GDV ասոցիացիան:
Արդյո՞ք պետությունն ունի քաղաքական ներուժ, որպեսզի կարողանա դիմակայել առկա աշխարհաքաղաքական մարտահրավերներին՝ հարցին ի պատասխան, Վիգեն Հակոբյանը խոսեց իշխանության և ընդդիմության անելիքների մասին:
Առանց Թուրքիայի համաձայնության Կիպրոսի անդամակցությունը ՆԱՏՕ-ին անհնար է: Այս մասին Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետություն կատարած այցից հետո լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-176-րդ հոդվածի 1-ին մասով:
Այս ընկերության հետ 2 միլիարդ 786 միլիոն դրամի պայմանագիրը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը կնքել է համաձայն Գնումների մասին օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, որը նախատեսում է, որ գնումը կարող է կատարվել մեկ անձից, եթե գնման ենթակա ծառայությունը հնարավոր է ձեռք բերել միայն մեկ անձից, որը պայմանավորված է նրա հեղինակային և հարակից իրավունքներով, հատուկ կամ բացառիկ իրավունքի առկայությամբ։
«Առնո Բաբաջանյան» համերգասրահում հուլիսի 22-ին՝ ժամը 19։00-ին, «Երկիր Արմենիա, երազ Արմենիա» խորագիրը կրող համերգով հանդես կգա մշակութային գործիչ, կոմպոզիտոր, երգիչ Վահան Արծրունին:
Հայկական կողմը, հավատարիմ մնալով ստեղծված իրավիճակի խաղաղ հանգուցալուծմանը, այնուամենայնիվ, իրավունք է վերապահում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ նմանատիպ միջադեպերը կանխարգելելու և դրանց հակազդելու ուղղությամբ։
Հուլիսի 8-ից e-draft.am կայքում ԿԳՄՍ նախարարության կողմից քննարկման է դրվել մի նախագիծ, համաձայն որի՝ բուհի ռեկտոր նշանակվելու համար այլևս հարկավոր չի լինի ունենալ դոկտորի գիտական աստիճան և պրոֆեսորի կոչում, փոխարենը՝ հարկավոր կլինի գիտական աստիճանի առկայություն ու ակադեմիական կամ գիտական ոլորտում առնվազն 5 տարվա ստաժ:
«Մուրճով երկիր չե՛ս ղեկավարի, մուրճով մարդու չե՛ս վախեցնի»․ քաջարանցի կինը՝ իշխանություններին
Սյունիքի մարզի Քաջարան համայնքում շարունակվում է քաջարանցի կանանց ստորագրահավաքն ի աջակցությույն համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի։ Քաջարանցի կանայք նաև միասնության կոչ են անում սյունեցիներին, որպեսզի թիկունք կանգնեն Քաջարանի քաղաքապետին․
Թեհրանում մեկնարկել է Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ երկրների ու Իրանի Իսլամական Հանրապետության միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման հարցերով համապատասխան պատվիրակությունների հանդիպումը: Կնքվելիք համաձայնագիրը փոխարինելու է 2019 թվականի հոկտեմբերին կնքված Ժամանակավոր համաձայնագրին:
Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) եւ Համաշխարհային բանկի (ՀԲ) ամենամյա աշնանային նստաշրջանը տեղի կունենա հոկտեմբերի 11-ից մինչեւ 17-ը:
Ռուսաստանցի բժիշկները հմավարակի սկզբից ի վեր կատարել են նոր կորոնավիրուսի հայտնաբերման ավելի քան 160,3 միլիոն թեստ, հուլիսի 21-ին հայտնել է «Ռոսպոտրեբնադզորի» մամուլի ծառայությունը:
Մեր քաղաքապետն էլ Քաջարանի ողնաշարն է. քաջարանցի Լարիսա տատիկ
Հող տվող մարդն իրավունք չունի երկիր ղեկավարի. ստորագրահավաքի նախաձեռնող
Մանվել Փարամազյան, մենք քո կողքին ենք. քաջարանցի կին
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանի ակումբը` «Բոկա Խունիորս»-ը դուրս մնաց Լիբերտադորեսի գավաթի խաղարկությունից:
«Բոլորս գիտենք, որ մենք պատերազմի մեջ ենք, մեր երկիրը գտնվում է պատերազմի մեջ, հայտնի է նաև՝ Սյունիքի համայնքապետերն առաջինն են եղել, ովքեր սեփական կամքով մեկնել են առաջնագիծ և իրենց հետ վերցրել են իրենց ձեռքի տակ մեծացրած երիտասարդներին։ Մայրերը գիտեն, թե ինչ է նշանակում զավակին առաջնագիծ ուղարկելը։ Այստեղ է նաև Անահիտը, որը կամավոր հիմունքներով պարոն Փարամազյանի հետ կռվել է նրա ջոկատում։ Այսօր ձեր խոսքն է կարևոր։ Պատերազմող երկրում ազատամարտիկը բանտարկվում է միայն հօգուտ թշնամու»,- ստորագրահավաքի ժամանակ իր խոսքում ասաց նախաձեռնության մասնակից կանանցից մեկը։
Այն երկրների եւ տարածքների թիվը, որոնցում տարածված է կորոնավիուսի՝ մեծ վարակելիությամբ աչքի ընկնող «դելտա» շտամը, հուլիսի 13-ից մինչեւ 20-ն աճել է 13-ով եւ հասել 124-ի:
«Մեզ մոտ իրականում թշնամին անհասկանալիորեն սսկված է, սա էլ է մեզ անհանգստացնում, չենք հասկանում, թե ինչու են այսքան հանգիստ։ Ամեն պահի պատկերացնում ենք, որ այստեղ ինչ-որ բան կսկսվի, բայց իրենք ամբողջովին հանգիստ են։ Միգուցե սա էլ է հոգեբանական ճնշման ձև, չգիտեմ, ամեն դեպքում, երբ Երասխում լարված է, որ գյուղապետը վիրավորվում է, այստեղ ամեն մեկը լսում է, ու բոլորի մոտ անհանգստություն է առաջացնում։ Մարդիկ, որոնք ասում են, թե Սյունիքն անվտանգ է, այդ բառակապակցությունը՝ «անվտանգ», ինձ մոտ ուղղակի զարմանք է առաջացնում։ Եթե մեր գյուղի կեսը իրենց ձեռքում է, ինչպե՞ս կարող է անվտանգ լինել, ավելի վատը կլինի»,- շեշտեց Հակոբ Արշակյանը։
ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է հուլիսի 21-ի ժամը 18:00-ի դրությամբ ԱԺ 2021 թվականի հունիսի 20-ին կայացած ընտրություններում ընտրական ցուցակներում ընդգրկված և ինքնաբացարկ հայտնած թեկնածուների ցանկը՝
ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանը hուլիսի 21-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի (ԵԽ) ֆրանսիացի պատգամավոր, Անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ, ԵԽ-ում «La République en Marche» կուսակցության պատվիրակության ղեկավար Նատալի Լուազոյին: