Պաբլո Պիկասոն ապրել է 91 տարի և ահա թե ինչպիսի եզրակացության է հանգել կյանքի և մարդկանց մասին
Կատարելագործվելով յուրաքանչյուր գործում՝ մարդը հասնում է հաջողության: Պաբլո Պիկասոն ասում էր, որ հանգստանում է, երբ աշխատում է և խելագարության աստիճան հոգնում է անգործությունից և հյուրերից: Նկարիչն ապրել է 91 վառ տարիներ և սերունդներին է թողել իմաստուն եզրահանգումներ:
«Արվեստն անպետքի բացառումն է»:
Որպեսզի Ձեր կյանքը հիշեցնի ավարտուն գլուխգործոց, այլ ոչ թե գծանկարներ, պետք է կարողանալ հեռացնել ամեն մի անպետք բան: Հրաժարվել կպչուն ցանկություններից, որոնք ոչ մի կապ չունեն Ձեր իրական ես-ի հետ, սովորել ուշադրություն չդարձնել հասարակական կարծիքի և քննադատության վրա: Մեկուսանալ նրանցից, ովքեր չեն շտապում ժամանակ անցկացնել Ձեր կողքին:
«Ինձ դուր է գալիս աղքատ ապրել, բայց շատ փողով՝ գրպանումս»:
Այս արտահայտությունը բարձրաձայնեք այսօրվա հարուստների մոտ և նրանք կծիծաղեն Ձեզ վրա: Բայց կա յուրահատուկ շքեղություն նորաձևությունից և թրենդներից կախված չլինելու մեջ: Ապրել՝ ոչ մի կարիք չունենալով արտաքին փայլի, չտարբերվելով միլիոնավոր քո համաերկրացիներից: Փողը կարող է հաջողության նշան լինել, բայց գնումները և անվերահսկելի ծախսերը կոմպլեքսների նշան են:
«Ոգեշնչում գոյություն ունի, բայց այն գալիս է աշխատանքի ընթացքում»:
Պիկասոյի այս միտքն այն մասին է, որ անշարժ քարի տակ ջուր չի հոսում: Միայն շարժման մեջ ենք դառնում այն, ինչ կանք: Միայն այդպես ենք զգում, թե ինչպես է կյանքը հասնում իր բարձրունքին:
«Մարդկանց մեջ նույնպես ավելի շատ են կրկնօրինակները, քան բնօրինակները»:
Դա չի նշանակում, որ Դուք ստիպված եք ապրել դատարկ և երեսպաշտ մարդկանց շրջանում: Դա միայն նշանակում է, որ պետք է աճել և փնտրել նրանց, մյուսներին՝ բնօրինակներին, բնականներին, իսկականներին:
«Պետք է շատ ժամանակ ծախսել՝ վերջապես երիտասարդ դառնալու համար»:
Երիտասարդությունը միայն աչքերի փայլը և այտերի վարդագույնը չէ: Դա հատուկ վերաբերմունք է կյանքի նկատմամբ, բացահայտումների ծարավ, զրնգուն ծիծաղ, հրաշքի սպասում, նորի հանդեպ վախի բացակայություն, զարմանալու ընդունակություն, թեթև վերաբերմունք ամեն ինչի հանդեպ, վստահություն, որ կարելի է ամեն ինչ ուղղել, հոգու և մտքի ճկունություն, սիրո ծարավ:
«Տարիքի հետ քամին ավելի ուժեղ է դառնում, և այն միշտ փչում է դեմքիդ»:
Տարիքի հետ մարդիկ դառնում են ավելի իմաստուն և սխալներ թույլ չե՞ն տալիս: Իրականում, նրանք իրավիճակը չեն հասցնում այն աստիճանի, երբ պետք է փորձանքների սպասել: Իսկ կյանքն այդպես էլ շարունակում է խնդիրներ առաջադրել, որոնք պետք է շտապ լուծել:
Այս ամենը կարելի է ընդհանրացնել նկարչի հետևյալ արտահայտությամբ.
«Մենք չենք ծերանում, մենք հասունանում ենք»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը