«Արարատը» նոր ֆուտբոլիստը ունի
Երևանի «Արարատը» պայմանագիր է ստորագրել իվաուարցի հարձակվող Սերժ Դեբլեի հետ:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Սերժ Դեբլեի նախորդ ակումբը դանիական «Վիբորգն» էր, որը նախորդ մրցաշրջանի արդյունքներով նվաճել է Դանիայի Սուպերլիգայի ուղեգիր։
Սերժ Դեբլեն պատանի հասակում Աֆրիկայից տեղափոխվել է Անգլիա՝ պայմանագիր ստորագրելով «Չարլթոն» ակումբի հետ։ Ապա վարձակալական հիմունքներով խաղացել է ֆրանսիական «Անժե» և «Նանտ» ակումբներում, խաղացել է ռուսական «Խիմկիում» և ԲՄԱ Խաբարովսկում, 2013/14 մրցաշրջանն անցկացրել է Գյումրու «Շիրակում»՝ 26 խաղում դառնալով 15 գոլի հեղինակ։ Հայաստանի հետո տեղափոխվել է դանիական «Վիբորգ», ապա խաղացել է չինական «Մեիոժու»-ում, Հոնգ Կոնգի R&F-ում։
«Արարատ» տեղափոխվելու որոշումը կայացրեցի մարզչի հետ խոսելուց հետո։ Ինչպես գիտեք, Վարդան Բիչախչյանի գլխավորությամբ խաղացել եմ «Շիրակում» և լավ հարաբերություններ էի պահպանում իր հետ։ Հուսով եմ՝ իմ փորձով և որակներով կկարողանամ օգնել թիմի հասնել չեմպիոնական տիտղոսին և որքան հնարավոր է լավ ելույթներ կունենանք եվրոպական ասպարեզում։
Գիտեմ, որ թիմը նախորդ մրցաշրջանում երկար ժամանակ գլխավորել է մրցաշարային աղյուսակը և միայն վերջին հինգ տուրերում է ձեռքից բաց թողել չեմպիոնությունը։ Այստեղ տեսնում եմ, որ լավ թիմ է հավաքված և հուսով եմ, որ այս տարի կկարողանանք չեմպիոն դառնալ»,- նշել է «Արարատի» նորեկը։
Սերժ Դեբլեն «Արարատում» հանդես կգա 10 համարի մարզաշապիկով։