Քառորդ եզրափակչի զարդը․ Բելգիա-Իտալիա
Եվրոպայի վերջին առաջնությունում Բելգիան պարտվեց Իտալիային, բայց թիմերից ո՞ւմ վիճակված կլինի անցնել կիսաեզրափակիչ այս անգամ։
Մենք տեսանք, թե ինչպես բելգիացիներն անցան խմբային փուլ. Նրանք ընդհանրապես «չմասնակցեցին» Ռուսաստանի հետ խաղին, ապա նրանք առաջին խաղակեսում չափազանց վատ խաղացին Դանիայի հետ։ Բայց հետո Դե Բրույնեն վերադարձավ, և նրա հետ խաղադաշտում Բելգիան բոլորովին այլ թիմ էր:
Դե Բրույնեն իրոք փոխում է Բելգիայի հավաքականի խաղը։ Կարելի է մի քանի անգամ դիտել նրա մասնակցած հանդիպումերը՝ տեսնելու, թե ինչպես է նա մի քանի րոպեում փոխում թիմի խաղի տրամաբանությունը։ Սակայն, այս խաղում նա կբացակայի, քանի որ վնասվածք է ստացել Պորտուգալիայի հետ հանդիպման ընթացքում։ Բելգիան պետք է փորձի հաղթել Իտալիային առանց առաջատարներից մեկի։
Իտալիա
Մինչ այժմ մրցաշարի, թերևս, ամենադիտարժան թիմը, եթե գնահատենք թիմային փոխազդեցությունները: Մանչինիի թիմը բոլոր փուլերում բոլորովին տարբեր սցենարներով հանդիպումների ընթացքում ցույց է տվել արդյունավետություն:
Թիմն ունի դիրքային հետաքրքիր կառուցվածք, բայց կատարողների մակարդակը դեռ ցածր է մրցակիցներից:
Հաջորդ փուլերում Իտալիան ավելի կավելացնի և, եթե շարունակի ցուցադրել նման ֆուտբոլ, միանշանակ կարող է հավակնել մրցաշարի ֆավորիտի կոչմանը։
Իտալացիները 1/8 եզրափակչում հանդիպեցին Ավստրիայի հետ։ Դա ամենադժվար մրցակիցը չէ, ինչպես թվում էր խաղից առաջ: Այնուամենայնիվ, ավստրիացիները դիմանացին 90 րոպե, մինչ նրանք իրենք ունեին մի քանի հնարավորություն և նույնիսկ գոլ խփեցին, բայց գոլը չեղարկվեց խաղից դուրս վիճակի պատճառով:
Իտալիան լրացուցիչ ժամանակներում երկու անգամ գրավեց դարպասը, և այն ամենը, ինչին ընդունակ էր Ավստրիան, մեկ պատասխանն էր:
Իտալիայի հավաքականը շատ ամուր է թվում Եվրո -2020-ին և արժանիորեն համարվում է մրցաշարի գլխավոր ֆավորիտներից մեկը:
Բելգիացիները նույնպես հզոր են և մինչ այժմ միայն հաղթել են Եվրոպայի առաջնությունում, բայց Կևին Դե Բրույնեի և Էդեն Ազարի հնարավոր բացակայությունը կարող է լրջորեն հարվածել թիմի խաղին: Նույնիսկ եթե որոշ ժամանակ խաղացողներին հաջողվի խաղադաշտ մտնել, նրանք ակնհայտորեն չեն կարողանա խաղալ հարյուր տոկոս հնարավորություններով:
Սիրարփի Աղաբաբյան