Բաժիններ՝

Հավատը՝ փրկության գլխավոր զենք

«Մի՛ սիրեք աշխարհը, ոչ էլ` ինչ որ աշխարհի մեջ կա: Եթե մեկը սիրում է աշխարհը, Հոր սերը նրա մեջ չէ, քանի որ այն ամենը, ինչ աշխարհի մեջ կա, մարմնի ցանկություն է, աչքերի ցանկություն և այս կյանքի ամբարտավանություն, որ Հորից չէ, այլ այս աշխարհից: Թե՛ այս աշխարհն է անցնում, թե՛ ցանկությունը: Իսկ ով կատարում է Աստծու կամքը, մնում է հավիտյան» (Ա Հովհ. Բ 15-17):

Աստծո կամքը կատարելը, երբեմն մեզ այնքան բարդ է թվում, ու շատերս մտածում ենք՝ հնարավոր չէ ապրել այնպես, ինչպես Տերն է պատվիրում: Մենք ինքնուրույն չենք կարող ըստ երևույթին հետևել բոլոր պատվիրաններին, որ Աստված է տվել մեզ: Բայց մի բան հաստատ կարող ենք՝ ապրել արժանապատվորեն, չամաչել սեփական արարքներից, չվախենալ Աստծո առաջ կանգնելուց և վերջապես, սխալներ թույլ տալու պարագայում՝ քաջություն ունենալ ընդունելու և զղջալու կատարվածի համար:

Մարդու միտքը պետք է ուղղված լինի միայն դեպի Աստծո փառքը ամեն ինչում, որ նա սկսում է իրականացնել: Պետք է հասկանանք, որ մենք ինքներս չենք կարող անել ոչինչ, եթե Աստծո կամքը չլինի:

Մարդու վերակերտումը ոչ թե նրա արտաքինից է, այլ ներաշխարհի նորոգումից: Սրտից են բխում մեր արարքները: Ում սրտում բնակվում է Տերը, նա համապատասխանաբար կուղղի և իր վարմունքը: Այդ իսկ պատճառով, կարևոր է, որ ամենից առաջ Աստծո սրբությունը դրոշմվի մեր սրտերում:

Փորձենք դեմքով շրջվել առ Աստված, զղջալ և դարձի գալ, ապրել Տիրոջ զոհաբերության խորհրդով, որը եղավ մարդկության մեղքերը ջնջելու համար: Ու զղջալու որպես լավագույն օրինակ մեզ մնում է աղոթքը և հավատքի անկեղծ գործերը, ինչի արդյունքում իրական կլինի Աստծո հետ կենդանի հաղորդակցությունը:

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս