
Լոռու մարզում հայտնաբերվել է ծառից կախված 33-ամյա տղամարդու դի․ Shamshyan. com

Այսօր՝ հուլիսի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 11:50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պուշկինի լեռնանցքի 3-րդ ոլորանի մոտակայքում ծառից կախված քաղաքացու դի կա: Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են դիակի ինքնությունը. նա 33-ամյա Գեւորգ Մանուկյանն էր:
Փաստի առթիվ Ստեփանավանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: