
Ես կասկած չունեմ, որ նման զրույցներ ունեցել են Նիկոլի ոչ միայն բոլոր թիմակիցները, այլ նաև տանեցիները՝ կինն ու երեխաները․ Սամվել Ֆարմանյան

Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Համացանցում ակտիվորեն տարածվում է Էջմիածնի քաղաքապետի ու Սուրեն Պապիկյանի գաղտնազերծված հեռախոսազրույցը: Դիանային անձամբ չեմ ճանաչում, իսկ Սուրենին ինչքան հիշում եմ, համալսարանում դասավանդել եմ մեկ կիսամյակ: Իմ բոլոր հարցազրույցներում ես Նիկոլ Փաշինյանի թիմակիցներին բնորոշել եմ որպես պատանդներ ու նրանցից որևէ մեկի հասցեին անգամ քննադատական կես խոսք չեմ ասել: Ինչու՞: Որովհետև նրանք իսկական պատանդներ են, որոնց մի մասը տևական պատանդության արդյունքում սկսել է տառապել ստոկհոլմյան սինդրոմով: Ես կասկած չունեմ, որ նման զրույցներ ունեցել են Նիկոլի ոչ միայն բոլոր թիմակիցները, այլ նաև տանեցիները՝ կինն ու երեխաները:
#antinikol»։