ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է դրա հիման վրա անմիջապես հարուցել քրեական գործ։
Մայիսի 26-ին Էրեբունի վարչական տարածքում կողոպուտ էր կատարվել: Առավոտյան Լիսինյան փողոցի տներից մեկի մոտ մի կնոջ պարանոցից պոկել էին ոսկե շղթան և դիմել փախուստի։
Իշխանությունն իր քայլերով միայն մոտեցնելու է այդ պայթյունը, իսկ թե դա ինչ ազդեցություն է ունենալու երկրի վրա, դժվար է գնահատել»։
Goal.com կայքը ներկայացրել է «Ոսկե գնդակի» հավակնորդների թարմացված վարկանիշը 2021 թվականի վերջին:
Երկիրը դարձել է սահմանափակ գիտակցությամբ իշխանավորների կողմից կառավարվող սոցիալապես անապահով մարդկանց ճամբար, որտեղ ապրողների հավատը ոչ թե սեփական արարումն ու վաղվա օրվա հանդեպ ունեցած վստահությունն է, այլ ամենօրյա հաճախականությամբ «շռայլվող» խոստումների շարանը»:
Սկզբունքային տարբերություն չկա բոյկոտելու և առանց իշխանության ԱԺ ներկայության միջև, դա նույնն է: Նրանք խուլ ընդդիմություն են լինելու սահմանադրական մեծամասնության դիմաց: Պետք է բացատրել մարդկանց՝ ինչու չես գնում խորհրդարան: Եթե կան խախտումներ, դրանք արձանագրվա՞ծ են, թե՞ ոչ: Եթե չկան, ուրեմն դիմելն անիմաստ է:
«Ես պարզապես ինձ պատասխանատու եմ զգում մեր ժողովրդի ու հաջորդ սերունդների առջև, այնքան պատասխանատու, որ հանկարծ իմ հուզական և անհեռատես փախուստով չկործանեմ մեր պետականությունը, որ հանկարծ իմ ժողովուրդը, ներառյալ՝ հրաժարականս պահանջող անձինք, չմնան պետականության փլատակների տակ: Ես փախչող տեսակ չեմ և մեր նահատակների ու պայծառ գալիք սերունդների առջև պարտական եմ զգում ալեկոծված ծովում նավը չթողնել առանց նավապետի»,-հայտարարել է նա։
Շաբաթվա ընթացքում արձանագրված և կանխատեսվող շոգ եղանակի առնչությամբ առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ բարձր ջերմաստիճանային պայմաններում աշխատանքի կազմակերպման նկատմամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները հիմնված են աշխատավայրերում առկա ջերմաստիճանի վրա և սահմանված են ՀՀ Աշխատանքային օրենսգրքով:
Հայաստանում մի քանի ամիս տևած քաղաքական պայքարի ինտրիգը, որի գագաթնակետը դարձան արտահերթ ընտրությունները, հանկարծակիորեն ավարտվեց երկուշաբթի գիշեր: Արդյունքն անսպասելի էր շատերի համար, գրում է «Կոմերսանտ»-ը:
«Ապուշ ինտելիգետների հանդեպ ժողովրդի հաղթանակը վերջնականապես ամրագրելու համար առաջարկում եմ. ա/ փակել բոլոր համալսարաններն ու գրադարանները, բ/ արգելել բոլոր գրքերը, բացի «Եկրի հակառակ կողմը» գրքից, գ/ ստեղծել ժողովրդական տրիբունալ եւ խստորեն պաժել բոլոր նրանց, ովքեր օրական առնվազն երեք անգամ չեն օգտագործում «շինե՛մ» և կզցնե՛մ» բառերը»։
Նշյալ այցը լիազորված է Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի կողմից և նպատակ ունի վերահաստատելու տարածաշրջանում կայունության հաստատումը խթանելու ԵՄ պատրաստակամությունը:
Մադրիդի «Ռեալն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» կարող են փոխանակվել ֆուտբոլիստներով:
Շնորհակալ եմ հուլիսի 12-ին Բեռլին հրավիրելու համար, որի ընթացքում կքննարկենք Ուկրաինայի և Գերմանիայի միջև անվտանգության և համագործակցության հարցերը քննարկելու համար»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Զելենսկին:
«Հայաստան» դաշինքը խստորեն դատապարտում է կատարվածը և ձեռնարկելու է բոլոր միջոցները այս հաշվեհարդարն իրականացրածներին օրենքի ողջ խստությամբ պատժելու համար։
ՀՀ-ում անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը սկսել է շնորհավորանքներ ստանալ ՀՀ գործընկեր երկրների ղեկավարներից: Ուշագրավն այն է, որ հատկապես շտապեցին շնորհավորել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ԱՄՆ Պետդեպարտամենտն ու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, այնուհետև Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան՝ չսպասելով պաշտոնական արդյունքների հրապարակմանը:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը հունիսի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակությանը:
Ըստ Diario AS-ի լրագրող Խավիեր Մատալանասի, Ժոան Լապորտան «երազում է» «Բարսելոնայում» համագործակցել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի հետ:
Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը, ով մեկ անգամ չէ, որ աչքի է ընկել իր անհավանական լավատեսությամբ, հետընտրական Հայաստանում իրենց թիմի նախընտրական քարոզարշավին սազական հերթական միտքն է դաշտ նետել այսօր. «2021 թվականի մայիսին աշխատանքի շուկան անկախ Հայաստանի պատմության ռեկորդ է խփել՝ 634,951 հարկման բազա ունեցող անձ։ Լավ նորությունը նաև այն է, որ աշխատատեղերի քանակն ավելացել է նույնիսկ 2019 թվականի սեզոնայնությամբ ճշգրտված։
Նախաքննությամբ պարզվել է, որ վերոնշյալ հափշտակության դրվագներից մեկով դատապարտյալների հետ համագործակցել է Երևանի 45-ամյա բնակչուհին:
2021 թվականի հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մինչև հունիսի 22-ը` ժամը 11.00-ն:
168.am-ը հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ պարբերաբար ներկայացրել է Կառավարության չզեկուցվող հարցերով ընդունված այն որոշումները, որոնցով Կառավարությունը փակում էր պարտքեր, ինչպես նաև պետական բյուջեից կատարում տարատեսակ հատկացումներ։
ՀՀ գլխավոր դատախազություն ստացվել են նաև ընտրություններին և ընտրական իրավունքին վերաբերող, սակայն ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության մասին տվյալներ չպարունակող 18 դիմումներ, որոնց կապակցությամբ դիմողներին պատշաճ կերպով տրվել են պարզաբանումներ, առանձին դեպքերում դիմումն ուղարկվել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի քննարկմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ֆրանսիան լիահույս է, որ այս ընտրությունները թույլ կտան Հայաստանին դիմագրավել իր առաջ ծառացած բազմաթիվ մարտահրավերները։ Այն վերահաստատում է իր վճռականությունը աջակցել Հայաստանին այդ գործում, ինչպես նաև իր անսասան աջակցությունը Հայաստանի սուվերենությանը, տարածքային ամբողջականությանը և ժողովրդավարական կառույցների ամրապնդմանը»,- ասված է հայտարարության մեջ։
Նիկարագուայի ազգային ոստիկանությունը երկրի նախագահի հինգերորդ թեկնածուին է ձերբակալել մեկ ամսվա ընթացքում, ընդամենը վերջին շաբաթներին այնտեղ ձերբակալվել են 15 ընդդիմադիր առաջնորդներ: Այդ մասին հաղորդել է CNN-ը։
երկիրը պարտության տարած և պատասխանատվությունից խուսափած իշխանությունն այդ հանձնաժողովը միայն մեկ նպատակի համար է օգտագործելու՝ իշխանության վրայից պարտության գլխավոր պատասխանատուի, մեղավորի պիտակը փոխանցել զինված ուժերին, ինչպես նաև՝ քրեական հետապնդումներ սկսել այն զինվորականների նկատմամբ, ովքեր հանդես են գալիս այս իշխանության քննադատության դիրքերից կամ բանակում «ըմբոստի», չզիջողի անուն ունեն:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մի զարմացեք, որ «դրսից» բոլորը շնորհավորում են, կոչեր են անում և դրական գնահատականներ են տալիս ընտրություններին:
D քառյակի առաջատարների կհանդիպեն Ուեմբլիում: Գարեթ Սաութգեյթի ֆուտբոլիստները հաստատ կխաղան հաղթելու համար, իսկ տնային աջակցությունը նրանց ուժ ու վստահություն կտա: Չեխերը, ամենայն հավանականությամբ, խաղալու են պաշտպանողական և կփորձեն խաղը հյուսել կիսապաշտպանությունում: Երկու թիմերի կիսապաշտպանների մակարդակն ու պատրաստվածությունը կարևոր դեր կխաղան խաղում:
«Այս իշխանությունն Արցախի ապագայի հետ կապված որևէ տեսլական չունի։ Նրանց ձեռքով կատարվեց այն, ինչ եղավ, մենք զրկվեցինք մեր հայրենիքի 75 տոկոսից։ Խոսքս վերաբերում է նաև Արցախի մնացած հատվածը պահելուն, դրա հետ կապված էլ կան մտավախություններ։ Անձամբ ես հույս չունեմ, որ իրենք Արցախի ապագայով հետաքրքրված են»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Վահրամ Բալայանը։
Քաղաքացիները սոցիալական ցանցերում դժգոհում են՝ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն հոսանքազրկել է մեծ քանակությամբ պոմպակայաններ և այդ պատճառով շատ բնակավայրերում արդեն մի քանի ժամ դադարեցված է ջրամատակարարումը։
Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունը հայտնում է ընտրակաշառք տալու և ստանալուջ կասկածանքով 2 անձի մեղադրանք առաջադրելու մասին։