
Ռոնալդուն «Ոսկե գնդակի» հավակնորդների վարկանիշային աղյուսակում 7-րդն է, Կանտեն՝ առաջինը

Goal.com կայքը ներկայացրել է «Ոսկե գնդակի» հավակնորդների թարմացված վարկանիշը 2021 թվականի վերջին:
«Յուվենթուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն վարկանիշի նոր տարբերակում 10-րդ տեղից բարձրացել է 7-րդ:
«Բարսելոնայի» ու Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին նահանջել է 5-6-րդ հորիզոնական, իսկ «Ինտերի» ու Բելգիայի հավաքականի հարձակվող Ռոմելու Լուկակուն այժմ 5-րդն է:
Չորրորդը Ռոբերտ Լևանդովսկին է («Բավարիա», Լեհաստան), երրորդը ՝ Քևին դե Բրույնեն («Մանչեսթեր Սիթի», Բելգիա), երկրորդը՝ Կիլիան Մբապպեն (ՊՍԺ, Ֆրանսիա):
«Չելսիի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի առաջատար պաշտպան, կիսապաշտպան Նգոլո Կանտեն առաջինն է այս վարկանիշում։
Սիրարփի Աղաբաբյան