
Լապորտան երազում է Մեսսիին և Ռոնալդուին տեսնել նույն թիմում

Ըստ Diario AS-ի լրագրող Խավիեր Մատալանասի, Ժոան Լապորտան «երազում է» «Բարսելոնայում» համագործակցել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի հետ:
Ըստ աղբյուրի, «Բարսայի» նախագահը և նրա ամենամոտ օգնականները սկսել են «պլանավորել» «Յուվենթուսի» հարձակվողին ձեռքբերումը, որի ապագան Թուրինում հեռու է անորոշ լինելուց:
Լապորտան նախատեսում է «Յուվեին» առաջարկել երկու ֆուտբոլիստների՝ Անտուան Գրիզմանին, Սերխիո Ռոբերտոյին կամ Ֆիլիպե Կոուտինյոյին, ովքեր կարող են հեռանալ ակումբից:
Չնայած այն հանգամանքին, որ «Բարսայում» խելագար փողի կարիք կունենան Ռոնալդուին նույնիսկ վարձավճարով գնելու համար, ակումբի եկամուտը կկրկնապատկվի, եթե Կրիշտիանուն միանա Լեոյին «Կամպ Նոուում», ինչպես ասում է Մատալյանասը:
Սիրարփի Աղաբաբյան