Դիտորդները չեն տեսել, որ 50 հազարով ավելացել է քվեարկողների թիվը, կամ որ ավելացել է մատնահետքերի բազան. Վահե Հակոբյան
Հունիսի 22-ին տեղի են ունեցել «Հայոց պատմություն» և «Ֆիզիկա» առարկաների միասնական քննությունները, որոնց մասնակցելու համար նախապես հայտագրվել են 2759 դիմորդներ:
«Այս իշխանությունը սպառնալիք է, քանի չի հեռացել, իմ օրակարգը մնում է նույնը». Ռոբերտ Քոչարյան
«Պարոն Մարության, Ձեր քմծիծաղը բավական տգեղ է և հարիր չէ քաղաքապետին». ավագանու իմքայլական անդամ
Այսօր Երևանի ավագանու նիստի ընթացքում «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Եղիազարյանն անդրադառնալով Աջափնյակ վարչական շրջանում զանգվածային ապօրինի կրպակներ տեղադրելուն՝ ասաց, որ եթե առաջ դա արվում էր միայն ոչ աշխատանքային օրերին, ապա հիմա մարդիկ հանդգնում են աշխատանքային օրերին ևս տեղադրել:
Եթե մենք ընտրություններին չմասնակցեինք, ուրիշ այլ ուժ այսքան ձայն չէր կարող հավաքել. Ռոբերտ Քոչարյան
Մենք քաղաքական առևտրականներ չենք` ի տարբերություն շատ-շատերի. Ռոբերտ Քոչարյան
ԱԱԾ-ում բավականին մեծ գումարի պարգեւավճարներ են ստացել ընտրություններից առաջ. Ռոբերտ Քոչարյան
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Անտոնիո Գուտերեշին՝ Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում վերընտրվելու առթիվ:
Այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը նախ շնորհավորեց իր քաղաքական թիմին արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթանակի համար, չնայած նա չէր մասնակցում քարոզարշավին:
ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ անդրադառնալով մանդատները վերցնել-չվերցնելու վերաբերյալ քննարկումներին՝ հայտարարեց, որ «Հայաստան» դաշինքում այս հարցի վերաբերյալ դեռ վերջնական որոշում չունեն, ապա իր անձնական կարծիքը հայտնեց․
Ստեղծված իրավիճակում, ջրամատակարարման ժամանակացույցի անխուսափելի խախտումները նվազագույնի հասցնելու համար «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից ձեռնարկվում են քայլեր՝ աղբյուրներից ինքնահոս եղանակով ստացվող ջրաքանակի վերաբաշխման միջոցով սպասարկվող բոլոր բնակավայրերում ապահովել հնարավորինս կանոնավոր ջրամատակարարում։
Ընտրողների 73 տոկոսը «Քաղաքացիական պայմանագրին» չի ընտրել. news.am
Ես հաշտության ձեռք չեմ տեսել. այդ կոչերն ունեն զրոյական արժեք. Ռոբերտ Քոչարյանի պատասխանը Նիկոլ Փաշինյանին
«60-ից ավելի մարդ մեր շտաբից բերման են ենթարկել, որ խափանեն շտաբների աշխատանքը». Ռոբերտ Քոչարյան
Ի սկզբանե պարզ է եղել, որ Ռուսաստանի դաշնությունը արել է և անում է ամեն բան, որ հայ ռազմագերիների վերադարձը իրականանա, ինչպես գիտեք` մեր ուշադրության կենտրոնում է այդ հարցը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ արտակարգ և լիազոր դեպսան Սերգեյ Կոպիրկինը:
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը տեղեկություն չունի Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի՝ պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելու վերաբերյալ:
Պաշտպանության նախարարի հրամանով՝ պատերազմի ընթացքը, հանգամանքները քննող հանձնաժողովը ստեղծված է. այն ակտիվ աշխատում է: Լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Զինված ուժերի ԳՇ պետ Արտակ Դավթյանը:
Իշխանության երեկվա ելույթից ունեմ տպավորություն, որ իրենք աշխատելու են այն նույն ոճով, որը բերեց պատերազմի ու տնտեսության անկման. Քոչարյան
«Պետք է խոստովանեմ, որ արդյունքներն անսպասելի էին մեզ համար, կարծում եմ՝ անսպասելի էին նաև շատ-շատերի համար»,- այսօր Հայաստան դաշինքի առաջնորդների հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով հունիսի 20-ին անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրություններին և դրանց արդյունքներին։
5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Հունաստանի եւ Թուրքիայի ափերի մոտ: Այդ մասին հաղորդել է Եվրոպա-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC)։
«Հայաստան» դաշինքի առաջնորդների հրավիրած ասուլիսի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը անդրադառնալով Հանրապետության հրապարակում իշխանության անցկացրած երեկվա հանրահավաքին՝ ասաց, որ իր մոտ տպավորություն է ստեղծվել, որ ներկա իշխանությունները շարունակելու են աշխատել նույն ոճով, ինչպես աշխատել են նախորդ 3 տարիների ընթացքում, որ ոչինչ չի փոխվելու։
«Խորհրդարանական պայքարը կարող է մեզ միայն ուժեղացնել. ունենք նաև փողոցային պայքարի մեծ փորձ»․ Ռոբերտ Քոչարյան
Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է Միհրան Հակոբյանի ավտոմեքենայի լուսանկարը, որի տա, ինչպես հայտնի է՝ առավոտյան նռնակ էին դրել, գրելով․
Եվրոպական միությունը կոչ է անում Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին միավորել ջանքերը և համատեղ աշխատել՝ արդյունավետ կերպով հաղթահարելու Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները:
Խորհրդարանական ընտրություններում պարտվում են նրանք, որոնք չեն անցնում խորհրդարան. ով անցնում է` պարտվող չի. Ռոբերտ Քոչարյան
Ճիճուների մասին առակ։ Իրականում կան միջատներ , որոնք ժամանակի ընթացքում իրենց սեռը փոխում են։ Ուրեմն որձ միջատը գալիս է էգի կողքերը սկսում է պտտվել, էգն ասում է ինչ ուզում ես արա մեկ ա գիտեմ որոշ ժամանակ անց ես եմ քեզ հետ նույնն անելու։
Ճապոնիայի Ինքնպաշտպանության ցամաքային ուժերը եւ ԱՄՆ-ի զինծառայողները կանցկացնեն Orient Shield ընդգրկուն զորավարժությունները՝ երկու կողմերից շուրջ 3 հազար մարդու մասակցությամբ: Հունիսի 22-ին Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Ճապոնիայի պաշտպանության նախարար Նոբուո Կիսին։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Քաղաքական այն ուժերը, որոնք ներգրավված էին այս ընտրություններում բացառապես որպես ՔՊԿ կլոն ուժեր և նպատակ ունեին նպաստել Նիկոլ Փաշինյանի վերարտադրությանը, արդեն հայտնել են իրենց գոհունակությունը, չնայած գոնե մոտավորապես էլ չեն մոտեցել անցողիկ շեմին: Ընդդիմադիր հիմնական ուժերն առնվազն վիճահարույց են համարել ընտրությունները, իսկ «Հայաստան» դաշինքը նույնիսկ հայտարարել է ՍԴ դիմելու մասին:
«Վերջնական որոշումը միայն մեր կողմի ցանկությունը չէ, բանակցություններ են ընթանում, մասնակցում է նաև մյուս կողմը»,-ասաց նա՝ հավելելով, որ ժամկետի, գործընթացի բուն կատարման մասին տեղյակ կպահեն: