«Նիկոլը ձեռնտու էր բոլորին, բացի Հայաստանից․․․ Հայաստանն այլևս գեոպոլիտիկ մանրադրամ է և վերջ»․ Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մի զարմացեք, որ «դրսից» բոլորը շնորհավորում են, կոչեր են անում և դրական գնահատականներ են տալիս ընտրություններին:

Դեռ ընտրություններից առաջ եմ մի քանի անգամ հրապարակավ ասել, որ այս նրանց անցկացման փաստը արտաքին քաղաքական կոնսենսուս էր Հայաստանում իրավիճակը կայունացնելու և գոլորշին թողնելու համար:

Դրսից որոշել են ընտրություններ – ներսից ժողովուրդը քվեարկեց – դրսից ողջունում են:

Ամեն ինչ շատ պարզ էր և կանխատեսելի:

Ավելին, գրեթե բոլոր ուժային կենտրոնները գերադասեցին գործ ունենալ իրենց համար խնդիրներ չստեղծող և կզած կապիտուլյանտի հետ, քան ազգային, պատրիոտիկ ուժերի հետ, որոնք կարող էին խառնել գերտերությունների ծրագրերը տարածաշրջանում:

Նիկոլը ձեռնտու էր բոլորին, բացի Հայաստանից:

Սակայն խիզախություն ունենանք ընդունելու և խոստովանելու նաև սեփական մեղքը և սխալները:

Իսկ Հայաստանն այլևս գեոպոլիտիկ մանրադրամ է և վերջ»:

Տեսանյութեր

Լրահոս