«ԿԸՀ-ն ընտրությունների վերջնական արդյունքների մասին որոշում կընդունի ընտրության օրվանից հետո 7-րդ օրը, այսինքն՝ հունիսի 27-ին։
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը մեկ անձից 427 միլիոն դրամի գնում է կատարել Հանրային հեռարձակողի խորհրդից՝ լրատվական հեռուստատեսային արտադրանքի հետ կապված ծառայություններ ձեռք բերելու համար։
Արցախում վերջին օրերին տեղի ունեցող բողոքի ակցիաները տարբեր դիտանկյուններից վերլուծելու կարիք ունեն։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը:
Մեծ հաշվով, պետք է ընդունել, որ ժամանակակից երանգներով միջնադարյան խավարամտությունը «հաղթեց» Լուսավորությանը, ինքնաթունավորումը (Ֆ. Նիցշեի՝ ressentiment իմաստով)՝ ներդաշնակությանը, իսկ հավերժական ինտելեկտուալին հաղթեց ժամանակավոր էդվարդականությունը: Ընդ որում, կարևոր չէ, թե վերջին բառը ես ինչպես եմ հասկանում, կարևորն այն է, թե ընթերցողն այն ինչպես կհասկանա:
Հունիսի 22-ին, ժամը 22։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 9 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Մեր ինքնիշխան տարածքն այլ պետության խաղաղապահներին վստահելու ԳՇ պետի խրոխտ մեկնաբանությունից ակնհայտ է, որ միայն հայկական կողմի զորքն է հետ քաշվելու, եւ դժվար է ասել, թե արդյունքում ինչ կարող է տեղի ունենալ մեր սահմաններին։
Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) եւ Ճապոնիայի իշխանությունները քննարկել են Տոկիոյում ամառային Օլիմպիական խաղերի անցկացումը:
Սիրելի հայրենակիցներ, վերջին 3 տարիներին մեզ պատուհասած բոլոր փորձություններից հետո կարծում էի` ինձ այլևս հնարավոր չէ զարմացնել, բայց սխալվեցի։ Մեր բոլոր հանդիպումների ընթացքում ես ձեզ հետ եղել եմ բացարձակ անկեղծ, այսուհետ էլ նույնը կլինեմ։
Նոր շարքի մյուս սմարթֆոնների համեմատ՝ iPhone 12 mini-ի պահանջարկը շատ ցածր էր:
«Միլանի» նախկին պաշտպան Ալեսանդրո Նեստան հիշել է, որ 2011/12 թվականների Չեմպիոնների լիգայում խաղացել էր «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի դեմ:
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի քույրը եւ ԿԺԴՀ-ի կառավարող կուսակցության բարձրաստիճան պաշտոնյա Կիմ Յո Չժոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ոչ ճիշտ սպասելիքներ ունի ԿԺԴՀ-ից։
Նրանք ձայներ են փախցրել Նիկոլի հաղթանակն ապահովելու համար։ Ու չեն էլ թաքցնում դա, հակառակը՝ ի տես բոլորին ժպտում ու խոնարհվում են շեֆի առջև»։
Կուբայի արտադրության «Աբդալա 92» եռակի չափաբաժնով պատվաստանյութը կորոնավիրուսի դեմ արդյունավետ է 92 տոկոսով: Այդ մասին հաղորդել է «ԲիոԿուբաՖարմա» ընկերությունը։
ԱՄՆ-ի այն բնակիչների թիվն, ովքեր լրիվ պատվաստվել են նոր կորոնավիրուսի դեմ, հունիսի 21-ին գերազանցել է 150 միլիոնը: Այս տվյալները բերված են Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման դաշնային կենտրոնների կայքում։
Պատրաստի բաղադրիչները լցնել հաստ հատակով կաթսայի մեջ, վրան լցնել օշարակը, եփել մոտ մեկ ժամ, ժամանակ առ ժամանակ խառնել և հեռացնել փրփուրը: Պատրաստի մուրաբայի մեջ գազարը պետք է թափանցիկ դառնա: Լցնել մուրաբան բանկաների մեջ և փակել:
«Այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին է դիմել «Հայաստան» դաշինքի շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանը և տեղեկացրել, որ Լոռու մարզի Օձուն համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանին իր մոտ է կանչել մարզպետը և ներկայացրել հրաժարականի դիմում գրելու անօրինական պահանջ
Ճապոնիայում տղամարդը դանակով մարդկանց վրա է հարձակվել Կյուսյու հարավարեւմտյան կղզում գտնվող Ֆուկուոկա քաղաքում, վիրավորել է հինգ մարդ:
Որոշումը կհրապարակվի վաղը։ Այս պահին հայտնի չէ, թե երբ։
Մեր ունեցած հաջողությունները կյանքում մշտապես հպարտանալու առիթ են տալիս մեզ։ Ցանկացած հարմար առիթով պատրաստ ենք շեշտել մեր հաջողության, մյուսների նկատմամբ մեր առավելության մասին: Հետաքրքիր է, որ մեր հաջողությունները մշտապես վերագրում ենք միայն մեզ և պարծենում, հպարտանում ենք միայն մեզանով։ Սակայն արդյո՞ք այդպես է և արդյո՞ք մեր հաջողությունների համար միայն մենք են գովեստի ու լավ խոսքերի, վերաբերմունքի արժանի։
Ակնհայտ է, որ կան շատ հետազոտություններ առողջ սնունդի վերաբերյալ, և թե ինչպիսի վիտամիններ և միկրոէլեմենտներ պետք է ընդունեն երեխաները սնունդի միջոցով՝ աճող օրգանիզմի առողջության համար: Իսկ որ մթերքներն են նպաստում երեխաների մտավոր ընդունակությունների զարգացմանը:
Գնաճային այսպիսի բարձր ճնշումն էլ ստիպել է Կենտրոնական բանկին ակտիվացնել քայլերը։ Թեև ԿԲ-ն արդեն ուշացել է այս պայքարում։ Կարելի էր ավելի շուտ և ավելի ագրեսիվ քայլեր ձեռնարկել։ Կենտրոնական բանկը մի պահ հապաղեց, ու դրա հետևանքը եղավ այն, որ գնաճը վերջին ամիսներին դուրս եկավ թիրախի վերին սահմանից։ Մի բան, ինչը մեծացրել է երկրում սոցիալական լարվածությունը, հատկապես այն սպառողների շրջանում, որոնց եկամուտները չեն ավելացել։ Այդպիսիք՝ մեր իրականության մեջ բավական բարձր տոկոս են կազմում։ Որքան էլ ընդունենք, որ գնաճը նպաստավոր է տնտեսության համար, հասարակության սոցիալական վիճակը չի կարող ստորադասվել տնտեսությանը։
2021թ. հունիսի 17-ին՝ ժամը 23:15-ին, «Սևան» բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ «Գանգուղեղային վնասվածք հարցականով, գանգուղեղային արյան շրջանառության սուր խանգարում հարցականով, կոմատոս վիճակ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Սևան քաղաքի Նալբանդյան փողոցի շենքերից մեկի բնակչուհի:
Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը ամենամոտ ժամանակներս կվերսկսեն երկխոսությունը այցագրային խնդիրների շուրջ: Այդ մասին ասել է Վաշինգտոնում ՌԴ-ի դեսպան Անատոլի Անտոնովը։
Եվրահանձնաժողովը (ԵՀ) պաշտոնապես հակամենաշնորհային հետաքննություն է սկսել Միացյալ Նահանգների Google ընկերության դեմ: Հունիսի 22-ին այդ մասին հայտնել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը։
«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:
Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան հայտնում է, որ Միջազգային ֆեդերացիան ներկայացրել է Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակիցների անունները, որոնց թվում է նաև 73 կգ քաշային Ֆերդինանդ Կարապետյանը:
Նիկոլ Փաշինյանը երեկ հանրահավաք էր հրավիրել, որի ժամանակ ասաց, որ իրենք մեկնում են համերաշխության ձեռք բոլոր նրանց, ում հետ ունեցել են հակասություն: Բայց նույն հանրահավաքի ժամանակ նրա թիմակիցների հայտարարությունները և, դրանից հետո, ֆեյսբուքյան գրառումները լրիվ այլ հռետորաբանություն ունեն, օրինակ՝ նախկին դիջեյ էդուարդ Աղաջանյանը գրել էր, թե «ինտելեկտուալ ապուշներին հայ ժողովուրդը ծնկի բերեց»: Գագիկ Համբարյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞վ է պայմանավորված այս հակասությունը:
ԿԳՄՍ նախարարության «Պահպանության ծառայության» ՊՈԱԿ-ը հիմք ընդունելով, «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի 2021 թ․ հունիսի 11-ի N 613-Ա հրամանը՝ ծանուցել է, որ արգելոց-թանգարանների տարածքում մասնագիտացված ֆոտոխցիկների միջոցով լուսանկարահանումների, ֆոտոսեսիաների իրականացման արժեքը 5000 դրամ է (5 րոպե)։
Քոչարյանը հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում սուր քննադատության է ենթարկում կառավարությանը