Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է Պոգբային փոխանակել Վարանի հետ

Մադրիդի «Ռեալն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» կարող են փոխանակվել ֆուտբոլիստներով:

Անգլիական ակումբը շահագրգռված է հրավիրել մադրիդյան թիմի պաշտպան Ռաֆայել Վարանային և գործարքում կարող է ներառել կիսապաշտպան Պոլ Պոգբային:

«Մանչեսթեր Յունայթեդը»  չի ցանկանում շատ վճարել Վարանի համար, քանի որ մեկ տարի անց նրա պայմանագրի ժամկետը լրանում է «Ռեալի» հետ: «Յունայթեդը» մտադիր է մեծ ծախսեր կատարել «Բորուսիայից» Ջեյդոն Սանչոյի ձեռքբերման վրա:

Այնուամենայնիվ, Վարանի փոխանակումը ներառված չէ Մադրիդի «Ռեալի» ծրագրերում, ակումբը մտադիր է փող աշխատել ֆրանսիացու վաճառքի համար՝ կապված Էրլինգ Հոլանդին կամ Կիլիան Մբապպեին գնելու ծրագրերի հետ:

«Ռեալ» տեղափոխությունը շատ հետաքրքիր է հենց Պոգբայի համար: «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի ամառը: Կողմերը նախատեսում են քննարկել պայմանագրի երկարաձգումը Եվրո-2020-ից հետո, սակայն, եթե Մադրիդը, այնուամենայնիվ, հետաքրքրություն ցուցաբերի կիսապաշտպանի նկատմամբ, իրավիճակը կարող է փոխվել:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս