Անգլիան և ընկերները․ ո՞վ դուրս կգա D խմբից
Եվրո-2020-ի D խմբի վերջին խմբային հանդիպումները կկայանան այսօր երեկոյան: Փլեյ-օֆֆի մասնակիցներին կորոշեն Անգլիան, Խորվաթիան, Շոտլանդիան և Չեխիան։
Խորվաթիա-Շոտլանդիա
Խորվաթիան պետք է հաղթի։
Մրցաշարի մեկնարկից առաջ Զլատկո Դալիչի թիմն ընկալվում էր՝ որպես իրենց խմբի ֆավորիտներից մեկը: Բայց երկու խաղ ցույց տվեցին, որ խորվաթներն այժմ հեռու են իդեալական մարզավիճակից: Աշխարհի փոխչեմպիոններն առաջին տուրում 0:1 հաշվով պարտվեցին Անգլիային, իսկ չեխերի հետ խաղում նրանք կարողացան ոչ-ոքի ավարտել հանդիպումը՝ 1:1:
Խորվաթիայի հավաքականի համար երկու խաղում երեք դիպուկ հարվածը դիպուկ անսովոր մակարդակ է: Հնարավորություններ ստեղծելու հետ կապված խնդիրները կարող են խանգարել խորվաթներին փլեյ-օֆֆ դուրս գալուն: Խմբային փուլի վերջին խաղից առաջ խորվաթներն ունեն մեկ միավոր և քառյակում զբաղեցնում են երրորդ հորիզոնականը: Հաջորդ փուլ դուրս գալու համար անհրաժեշտ է միայն հաղթանակ Շոտլանդիայի հետ խաղում։
Սթիվ Քլարկի թիմը Եվրոյում ցուցադրում է բավականին գեղեցիկ և կամային ֆուտբոլ: Ինչ-որ տեղ փորձառությունը նրանց չբավականացրեց չեխերի հետ խաղում՝ շոտլանդացիները յոթ հարված կատարեցին մրցակցի դարպասին, բայց չկարողացան գոլ խփել և պարտվեցին 0:2 հաշվով: Եվ Անգլիայի հետ բրիտանական դերբին ստացվեց տպավորիչ ու բաց: Թիմերն ամեն ինչ արեցին, որ մրցակիցները չառանձնանան իրենցից: Դա են վկայում դարպասի ուղղությամբ կատարված հարվածները՝ յուրաքանչյուր կողմում միայն մեկ հարված է կատարել Վերջնական 0:0 հաշիվը շոտլանդացիներին մեկ միավոր պարգևեց և հույս տվեց փլեյ-օֆֆի հետ:
Մեկ միավորով Շոտլանդիայի հավաքականը փակում է իր քառյակը: Այնուամենայնիվ, շոտլանդացի խաղացողները լավ հնարավորություն ունեն անցնելու մրցման հաջորդ փուլ, և այս խաղում հաղթողը, ամենայն հավանականությամբ, կապահովի հաջորդ փուլի ուղեգիրը: Հարկ է հաշվի առնել, որ խաղը տեղի կունենա Գլազգոյի Հեմպդեն պարկում, որտեղ հայրենի երկրպագուների բանակը կօգնի իրենց թիմին: Այնուամենայնիվ, Զլատկո Դալիչի սաների բարձր կարգը, ինչպես նաև նրանց խաղամակարդակը պետք է ազդի այս հանդիպման արդյունքի վրա:
Չեխիա-Անգլիա
Խմբի առաջատարները կհանդիպեն իրար։
Չեխերը լավ մեկնարկեցին Եվրոյում: Առաջին խաղում Պատրիկ Շիկի դուբլը նրանց հաղթանակ բերեց Շոտլանդիայի նկատմամբ: Իսկ խորվաթների հետ խաղում 11-մետրանոցից նրա գոլն օգնեց ոչ-ոքի արդյունքի հասնել՝ 1:1: Յարոսլավ Շիլգի սաները Եվրոպայի առաջնությունում երկու տուրից հետո զբաղեցնում են առաջին տեղը իրեն խմբում՝ ունենալով չորս միավոր ակտիվում և լրացուցիչ ցուցանիշներով առաջ անցնելով Անգլիայի ազգային հավաքականից:
Չեխիայի հավաքականին կբավարարի անգամ ոչ-ոքին: Վերջին երկու հանդիպումներում թիմերը հաղթանակներ փոխանակեցին
Երկու եվրոյում բրիտանացիներին հաջողվեց ընդամենը մեկ գոլ խփել: Երկու խաղում դարպասին կատարված երեք հարվածները ցույց են տալիս հարձակման հստակ դեֆիցիտը: Ռահիմ Ստերլինգի Խորվաթիայի դարպասը խփած միակ գոլը հաղթանակ բերեց Գարեթ Սաութգեյթի սաներին, իսկ Շոտլանդիայի հետ գոլազուրկ ոչ-ոքին ավելացրեց ևս մեկ միավոր մրցաշարային աղյուսակում:
Եզրափակիչ խաղում անգամ ոչ-ոքին Անգլիային թույլ կտա դուրս գալ փլեյ-օֆֆ: Այնուամենայնիվ, հաղթանակը նրանց խմբում կբերի առաջին տեղը, ինչը կարևոր է թիմի և երկրպագուների համար:
D քառյակի առաջատարների կհանդիպեն Ուեմբլիում: Գարեթ Սաութգեյթի ֆուտբոլիստները հաստատ կխաղան հաղթելու համար, իսկ տնային աջակցությունը նրանց ուժ ու վստահություն կտա: Չեխերը, ամենայն հավանականությամբ, խաղալու են պաշտպանողական և կփորձեն խաղը հյուսել կիսապաշտպանությունում: Երկու թիմերի կիսապաշտպանների մակարդակն ու պատրաստվածությունը կարևոր դեր կխաղան խաղում:
Սիրարփի Աղաբաբյան