«Նշված դեպքերի վերաբերյալ արդեն իսկ իրավապահները տեղեկացվել են, չնայած այսպիսի դեպքերով մինչ օրս հարկադրանքի միջոցները պատշաճ չեն»,- նշել է Վարդևանյանը՝ նշելով, որ արարքի պատասխանատուները չեն կարողանալու խուսափել պատժից:
Մայիսի 12-ից ՀՀ սուվերեն տարածք մտած թշնամու զինվորները մինչ օրս հետ չեն քաշվել, նրանք մեծ վտանգ են ներկայացնում ոչ միայն ՀՀ տարածքային ամբողջականության, այլև հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բնակիչների համար։
Ով ընտրում է նիկոլ, տալիս է իր համաձայնությունը Արցախի վաճառքին, 5000 տղաների զոհաբերությանը, Հայաստանի կործանմանը։
«Օնիկ Գասպարյանը դեռ Շուշիի համար ա պատասխան տալու». Նիկոլ Փաշինյան
Հունիսի 5-ի ցերեկը, 6-10-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։
«Այժմ չեմ ցանկանում ասել այն անձի անունը, ով ուղղորդում է նշված անձանց՝ նրանց վշտի վրա էժան դիվիդենտներ շահելու նպատակով, սակայն անբարոյականություն է մարդկանց դժբախտության ֆոնի վրա նման բաներ կազմակերպելը»,- ասաց դատավոր Ազարյանը:
Երևանն աշնանը նոր ավտոբուսներ կստանա:
Քննչական կոմիտե բերման ենթարկելու տեսագրության հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում Շուռնուխ վարչական համայնքի ղեկավարի եղբայրը` Արարատ Աղաբեկյանը որպես վկա հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն հարցաքննության:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Գերագույն վիժվածքը և արյունոտ դավաճանը շարունակում է իր մարդակեր երախը շաղ տալ Հայաստանի՝ դեռևս թուրքերին չհանձնված քաղաքներում և գյուղերում:
Իրանի Էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանեանը հայտնել է, որ Իրանից արտահանումն աճել է 40 տոկոսով՝ ԵԱՏՄ-ի հետ կնքված ազատ առևտրի ժամանակավոր համաձայնագրի 18 ամիսների գործունեության ընթացքում:
«Թալիբան» ծայրահեղական շարժման անդամների կողմից Աֆղանստանի Բագլան նահանգում ուժայինների վրա հարձակման հետևանքով մահացել է առնվազն ութ ուժային:
Հունիսի 4-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Մ2-Ջերմուկ ճանապարհի 21-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-24-01» և «Նիսան» մակնիշի մեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ «ԳԱԶ-24-01»-ի 71-ամյա վարորդ Խաչիկ Մարգարյանը մահացել է:
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հունիսի 7-ին Վաշինգտոնում կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ:
Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ղազախստանի արդյունաբերության և ենթակառուցվածքների նախարար Բեյբութ Աթամկուլովի հետ:
«Թուրք Նիկոլ», «Կապիտուլյանտ»․ գրություններ՝ Փաշինյանի լուսանկարով պաստառների վրա
Կյանքի 80-րդ տարում մահացած ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, բալետի արտիստ, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմայստեր Վիլեն Շմավոնի Գալստյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով:
Արցախում ռազմագործողությունների ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած համարվող զինծառայողների (կամավորներ և պահեստազորայիններ) աճյունների որոնողական աշխատանքները հունիսի 5-ին փրկարարական մեկ ջոկատով շարունակվում են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում:
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի միջազգային ապօրինի շրջանառության դեմ:
«Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանն Ամարասում է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արմեն Աշոտյանը՝ տարածելով այս լուսանկարները։
Հունիսին «Ռուսական երկաթուղիները» պլանավորում են առաջին բեռնատար գնացքն ուղարկել Սանկտ-Պետերբուրգից Հնդկաստանի Մումբայ նավահանգիստ՝ դրանով իսկ դե-ֆակտո տալով «Հյուսիս-Հարավ» մուլտիմոդալ տրանսպորտային միջանցքի մեկնարկը: Հանդիսանալով վերջինիս գլխավոր շահառուները՝ Ռուսաստանն, Իրանը ու Հնդկաստանն առաջիկայում փորձելու են այլընտրանք ձևավորել Սուեցյան ջրանցքին՝ նվազեցնելով բեռնափոխադրումների արժեքն ու հեռավորությունը:
Մասնավորապես՝ ս.թ. հունիսի 3-ին Ադրբեջանի զինված ուժերը փորձել են տրակտորով որոշակի հողային աշխատանքներ իրականացնել սահմանային հատվածի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում։ Հայկական ստորաբաժանումների նախազգուշական կրակոցներից հետո աշխատանքները դադարեցվել են։ Ադրբեջանական կողմին հստակ պահանջ է ներկայացվել նմանատիպ փորձերի կրկնությունը բացառելու վերաբերյալ։
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը մասնավոր նախաձեռնություն է սկսում, որը, նրա կարծիքով կարող է ճակատագրական լինել ժողովրդի համար: Նախաձեռնությունը կոչվում է «զրո ձայն՝ թշնամուն, զրո ձայն՝ դավաճանին»:
Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ինչպես միշտ՝ արտաքին հարաբարերությունների լրջագույն համակարգ ներկայացնող պաշտոնյայի (իսկ տվյալ դեպքում նաև բոլոր տեղակալների, ինչն արդեն արտառոց ահազանգ է) հրաժարականի հանրային քննարկումը մեզանում սահմանափակվեց զուտ էթիկայի տեսանկյունից։ Ինքս էլ եմ համամիտ՝ խնդիրը նաև այդ ասպեկտով դիտարկելու անհրաժեշտության հետ, քանզի բավարար կենսափորձ ունենալով ու արհեստավարժ լինելուվ, հարկ էր նախապես շրջահայաց գտնվել և հերթական կործանարար էքսպերիմենտների չգնալ, վերջապես՝ շատերիս են գրավիչ «առաջարկություններ» արել։
Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր տարածել է այս տեսանյութը՝ գրելով․ «Երեկ Արտաշատում մի խումբ ագրեսիվ անձինք հարձակվել են ընդամենը իր մասնագիտական գործն անող լրագրողների վրա, սպառնացել, քաշքշել, հեռախոսը լրագրողի ձեռքից առեւանգել։
Միացյալ Նահանգներում Delta ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Նյու Մեքսիկո նահանգում այն բանից հետո, ինչ ուղևորներից մեկը փորձ է արել մտնել օդաչուների խցիկ:
Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Միացյալ Նահանգներում, ինչ-որ մի պահից սկսած, շատ հրեաներ քաղաքավարի ձևով հրաժարվում էին նստել այն սեղանների շուրջ, որոնց վրա կլիներ «ոչ կոշերային» (կրոնով արգելված) սնունդ։ Այդպես կամաց-կամաց 2-3% հրեական բնակչություն ունեցող երկրում սննդի 80-90%-ը «աննկատ» ձևով դարձավ «կոշերային» (հրեաներին համար թույլատրելի):
Այո, նախագահը ճիշտ էր, երբ այդ մարդու մեջ տեսավ այն սատանային, որն անցավ ու շարունակում է անցնել հազարավոր մեր զոհված տղաների դիակների վրայով։
Հարց կարող է առաջանալ, թե ինչո՞ւ իշխանությունները կտրուկ շրջադարձ կատարեցին իրենց մոտեցումներում։ Խնդիրն այն է, որ Փաշինյանն էլ գիտակցեց, որ հանրությանն այդ աստիճան խաբել չի լինի (նույնիսկ իր դեպքում), իսկ ճանապարհային քարտեզում իր կողմից նշված կետերից և ոչ մեկն ի վիճակի չէ իրականություն դարձնել։ Մյուս կողմից՝ ակնհայտ էր ընդդիմության հուժկու ճնշումը: Բայց ճանապարհային քարտեզը՝ դեռ մի կողմ. Փաշինյանը չի կատարել հանրությանը հրապարակայնորեն խոստացած իր հիմնական խոստումներից և ոչ մեկը։ Եկեք հիշենք, թե 2019 թվականի օգոստոսին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հավաքի ժամանակ իր ունեցած ելույթում ինչպիսի հավակնոտ խոստումներ էր հնչեցնում Փաշինյանը։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին երկու օրերին «Փաստ» թերթը տարբեր համայնքների առումով ահազանգեր է ստանում՝ կապված ընտրացուցակների հետ։ Խոսքն անճշտությունների մասին չէ, այլ անհասկանալի ցաքուցրիվության: Ըստ տեղեկությունների, մի շարք համայնքների ընտրացուցակներում որոշակի խառնաշփոթ կա։ Օրինակ՝ մեկ ընտանիքի անդամները ցուցակներում ներառված են ոչ ըստ հերթականության. ասենք՝ ընտանիքի մեկ անդամը կարող է ֆիքսված լինի մի քանի շենք, տուն կամ փողոց հետո միայն։
Հայաստանում հունիսի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 93 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 223 143 -ի: