Նոր նախաձեռնություն, որը կարող է ճակատագրական լինել հայ ժողովրդի համար. Էդգար Ղազարյան

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը մասնավոր նախաձեռնություն է սկսում, որը, նրա կարծիքով կարող է ճակատագրական լինել ժողովրդի համար: Նախաձեռնությունը կոչվում է «զրո ձայն՝ թշնամուն, զրո ձայն՝ դավաճանին»:

Խոսքը, ըտս նրա, վերաբերում է Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրությանը, որը Ղազարյանի խոսքով, մեր պատմության ամենամեծ թշնամին է:

Ղազարյանի խոսքով, Նիկոլ Փաշինյանը 2018-ին խաբելով ժողովրդին զավթեց իշխանությունը ու հիմա նորից ուզում է տիրանալ ժողովրդի օրինական իշխանությանը եւ այդ իշխանությունը ծառայեցներ մեր թշնամուն:

«Նոյեմբերի 9-ի հայտնի կապիտուլյացիոն հայտարարությունը, որը Հայատսանի կողմից ստորագրել է հայ ժողովրդի ամենամեծ թշնամին՝ Նիկոլ Փաշինյանը, նախատեսում է, որ Ադրբեջանի արևմտյան շրջանները պետք է ենթակառուցվածքներ ունենան կապվելու համար Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ: Սա նշանակում է, որ ոչ միայն Մեղրիով, այլեւ Սյունիքի ու Վայոց ձորի մարզերով պետք է իրար կապվեն բազմաթիվ ճանապարհներ, որպեսզի ադրբեջանցիները ադրբեջ Ադրբեջան դարձած Քարվաճառից կապվեն Նախիջևանի հետ: Այդ հայտարարությունները միջազգային պայմանագրեր չեն: Հայաստանի Հանրապետությունը դրանց համար պարտավորություն չի կրում, դրա նկատմամբ պարտավորություն կրում են միայն այն մարդիկ, որոնք դա ստորագրել են: Այսինքն, եթե հայտարարությունը ստորագրող մարդը վռնդվում է իշխանությունից, հայտարարության այդ կետերի կատարումը դառնում է նոր բանակցային քննարկումների առարկա: Դրա համար այդ դավաճանին իշխանությունից հեռացնելը ուղղակի կանխում է նոր աղետները, որի համար նա արդեն դրել է իր ստորագրությունը»,-ասաց նա:

Աղետը կանխելու համար Ղազարյանը նախաձեռնություն է սկսում՝ խնդրելով միանալ դրան. «Սա տարերային շարժում է, այն չի ղեկավարվելու, չի կառավարվելու»:

Տեսանյութեր

Լրահոս