ՈւԵՖԱ-ն դատի է տվել Մադրիդի «Ռեալին», «Բարսային» ու «Յուվենթուսին»
ՈւԵՖԱ-ն հայտարարել է Մադրիդի «Ռեալին», «Բարսելոնային» ու «Յուվենթուսին» կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին:
Գործը հարուցելու պատճառն ՈւԵՖԱ-ի կարգավորիչ դաշտի հնարավոր խախտումն է` կապված Եվրոպական Սուպերլիգայի նախագծի հետ:
Մադրիդի «Ռեալը», «Յուվենթուսն» ու «Բարսելոնան», ի տարբերություն մրցաշարի մյուս 9 հիմնադիր ակումբների, դուրս չեկան Սուպերլիգայից:
«Արսենալը», «Միլանը», «Չելսին», «Ատլետիկոն», «Ինտերը», «Լիվերպուլը», «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Տոտենհեմը» նախապես համաձայնության էին եկել ՈւԵՖԱ-ի հետ` վերաինտեգրվելու համար։
Սիրարփի Աղաբաբյան