Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է Արցախյան պատերազմում մահացած զինծառայողների թիվը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է Լեռնային Ղարաբաղում պատերազմի ժամանակ մահացած ադրբեջանցի զինծառայողների թիվը: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, գերատեսչության տվյալներով՝ նրանց թիվը հասել է 2895-ի:

«Ներկայացնում ենք Ադրբեջանի Հանրապետության Զինված ուժերի 2895 զինծառայողի լուսանկարները, անունները, ազգանունները, նրանց զինվորական կոչումների և ծննդյան ամսաթվի մասին տեղեկությունները»,- ասվում է ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ խոսքը մինչև մայիսի 8-ը հուղարկավորված զինվորականների մասին է, ևս 19-ն անհետ կորած են համարվում:

Տեսանյութեր

Լրահոս