
Վրաստանում կորոնավիրուսով է վարակվել ևս 687 մարդ

Վրաստանում ապրիլի 7-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 687 նոր դեպք: Ինչպես փոխանցում է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 285 հազար 645 է:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 327 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 275 հազար 547 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 8 մարդ, ընդհանուր՝ 3840: