Ապրիլի 3-ին հաքերների ֆորումներից մեկում հրապարակվել է տվյալների բազա ՝ 106 երկրների 533 միլիոն Facebook օգտագործողների անձնական տվյալներով: Այն ներառում է հեռախոսահամարներ, լրիվ անուններ, վայրեր, ծննդյան ամսաթիվ և կենսագրական տվյալներ: Որոշ դեպքերում նշվում են նաև էլեկտրոնային հասցեները:
WWDC մշակողների ամենամյա համաժողովը կրկին տեղի կունենա առցանց, բայց Apple-ը նախատեսում է առաջիկա մի քանի ամիսների ընթացքում կազմակերպել իր առաջին «կենդանի» շնորհանդեսը: Լրագրողները պետք է հրավիրվեն բրենդավորված խառը իրականության ակնոցների հայտարարությանը, գրում է Bloomberg-ը:
Նիկոլ Փաշինյանը՝ որպես քաղաքական պրոյեկտ, ամբողջ ընթացքում գործել է նեգատիվ հարթությունում։ Խնդիրը միայն նրա ընդդիմադիր կենսագրությունը չէ, այլ մտածողությունը, աշխարհայացքը, արժեհամակարգը։ Այդ նեգատիվի գագաթնակետը եղավ 2018 թվականը, երբ «մերժիր Սերժինը» նրա համար ճանապարհ հարթեց դեպի իշխանություն։ Նա իշխանության եկավ ոչ թե հանուն ինչ- որ նպատակի կամ գաղափարի, այլ հենց նեգատիվիզմի, մերժման շնորհիվ։ Իսկ գաղափարաբանական, փիլիսոփայական առումով դա սկզբունքորեն տարբերվում է դասական ընդդիմադիր գործունեությունից։