«Հայաստանում մարդիկ անհանգիստ են՝ իրենց երեխաներին գերությունից սպասելով։ չՀայաստանում չմարդիկ անհանգիստ են սուտի ընտրություններին նախընտրական ցուցակում իրենց տեղի համար». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջիւմ գրել է,

«ՀԱՍԱՏԱՆՆ ՈՒ չՀԱՅԱՍՏԱՆԸ

Կարծես, իրոք երկու Հայաստան կա հիմա։ Կամ Հայաստան ու չՀայաստան։

Հայաստանում մարդիկ անհանգիստ են՝ իրենց երեխաներին գերությունից սպասելով։ չՀայաստանում չմարդիկ անհանգիստ են սուտի ընտրություններին նախընտրական ցուցակում իրենց տեղի համար։

Հայաստանում մարդիկ ԴՆԹ թեստ են հանձնում իրենց որդիների մասունքները գտնելու եւ վերջապես թաղելու համար։ չՀայաստանում դավաճան պաշտոնյաները COVID տեստ են հանձնում, որ ժողովրդի հաշվին հերթական անիմաստ գործուղման մեկնեն։

Հայաստանում մարդիկ պատիվ են առնում Եռաբլուրի հերթական խորշում ամփոփված վաղամեռիկ երիտասարդի աճյունն ամփոփելիս։ չՀայաստանում մի վիժվածք, հիստերիկ, չտղա, չնախարարին պատվի են առնում ծափահարություններով ստորացուցիչ պաշտոնանկությունից հետո։

Հայաստանում մարդիկ փող են հավաքում անդամահատված զինվորին ժամանակակից վերջույթ գնելու համար։ չՀայաստանում այդ տղայի վերջույթը թուրքերին նվիրած ստահակները դրա դիմաց շարունակում են պարգեւավճար ստանալ։

Հայաստանում մարդիկ ամաչում են ուրախանալ։ չՀայաստանում վիժվածք քաղաքապետը շատրվանների երաժշտությունն է միացնում՝ որպես թուրքերին նվիրած Հայրենիքի տուշ։

Մենք ոչ միայն Արցախն ենք կորցրել։ Մենք նաեւ Հայաստանն ենք կորցնում՝ եւ աշխարհագրական, եւ բարոյական իմաստներով։

Քանզի թուրքերին տրվում են ոչ միայն մեր Սյունիքի եւ Արցախի բարձունքները, այլեւ մեր ժողովրդի բարոյական ուղենիշները։

Հայ-ադրբեջանական սահմանը յուրաքանչյուրը այլեւս գծում է իր սրտում։

Ու GPS-ը այստեղ կապ չունի…»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930