Բաժիններ՝

Չինաստանը պլանավորում է կառուցել իր հինգերորդ տիեզերակայանը Չժեցզյանի նահանգում

Չինաստանը պլանավորում է սկսել եւս մեկ տիեզերակայանի շինարարությունը երկրի մայրցամաքային մասում, որը կգտնվի Չժեցզյանի արեւելյան նահանգի Նինբո քաղաքի Սյանշանի գավառում: Ապրիլի 8-ին այդ մասին գրել է «Չժունգո հանտյանբաո» թերթը՝ վկայակոչելով նահանգի իշխանությանը:

Այդ նախագծում ընդհանուր ներդրումները 14-րդ հնգամյակի (2021 – 2025 թվականներ) տարիներին կկազմեն շուրջ 20 միլիարդ յուան (շուրջ 3 միլիարդ դոլար): Առեւտրային տիեզերական արձակումների միջազգային կենտրոնը կտեղավորվի 67 քառակուսի կիլոմետր ընդհանուր տարածության վրա: Այն կներառի տիեզերակայանի մեկնարկային հրապարակը եւ արդյունաբերական համալիրը:

Նախագծի համաձայն՝ շինարարության ավարտից հետո տիեզերակայանից կարելի կլինի իրականացնել տարեկան մինչեւ 100 տիեզերական արձակում: Ներկայումս Չինաստանի մայրցամաքային մասում կա երեք տիեզերակայան. Ցզյուզյուանը (Գանսուի հյուսիս – արեւմտյան նահանգ), Տայուանը (Շանսիի հյուսիսային նահանգ) եւ Սիչանը (Սիչուանի արավ – արեւմտյան նահանգ): Եվս մեկ տիեզերակայան է կառուցված Վենչան քաղաքի շրջանում Հայնանի կղզի նահանգում:

Սյանշանի գավառում նոր տիեզերակայանը գտնվում է մոտավորապես նույն լայնության վրա, ինչ որ Սիչանի մեկնարկային հրապարակը: Չինաստանն ակտիվորեն զարգացնում է ազգային տիեզերական ծրագիրը՝ մշակելով օդերեւութաբանական, հեռահաղորդակցական եւ նավիգացիոն արբանյաներ, ինչպես նաեւ տեխնոլոգիաներ Լուսնի յուրացման համար: Չինացի գիտնականները նաեւ իրականացնում են աստղակերպերի եւ Մարսի հետազոտության նախագիծ, որի մակերեւույթի ինտենսիվ ոուսումնասիրմանը նրանք մտադիր են ձեռնամուխ լինել մոտ ժամանակներս, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս