Բաժիններ՝

Հնդկաստանում և Թուրքիայում կորոնավիրուսով հիվանդացությունը հասել է առավելագույնին

Աշխարհում կորոնավիրուսով հիվանդացության կտրուկ աճ է արձանագրվում վերջին մի քանի օրվա ընթացքում: Մի շարք երկրներում, որոնց թվում են Հնդկաստանը, Թուրքիան եւ Արգենտինան, վարակի տարածման տեմպերը համավարակի սկզբից ի վեր հասել են առավելագույն ցուցանիշներին: Կորոնավիրուսի պատճառով մահացությունն առավելակետում է Բրազիլիայում, Իտալիայում եւ Պերուում:

Համավարկի դեմ պայքարը նաեւ բարդանում է պատվաստման հետ կապված խնդրներից: Դրանց թվում են պատրաստուկների պակասը եւ բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերության եւ Օքսֆորդի համալսարանի պատվաստանյութի օգտագուրծման՝ տարբեր երկրների կողմից մտցված սահմանափակումները՝ պատվաստված հիվանդների մոտ թրոմբոզների հաճախացող դեպքերի ֆոնին: Նոր առավելագույն՝ օրական ավելի քան 126,7 հազար դեպք է արձանագրվել Հնդկաստանում: Երկրում վարակի տարածման տեմպերի կտրուկ աճ է դիտվում մարտ ամսվա վերջից: Համավարակի ժամանակամիջոցում վարակվածների ընդհանուր քանակով (ավելի քան 12,92 միլիոն) Հնդկաստանն զբաղեցնում է աշխարհում երրորդ տեղը: Բրազիլիայում նույնպես հիվանդացությունը հասել է առավելակետին (օրական ավելի քան 92 հազար ախտահարված): Ընդամենը երկրում կա ավելի քան 13,19 միլիոն վարակված, ինչը երկրորդ ցուցանիշնե է (30,92 միլիոն) ԱՄՆ-ից հետո : Ապրիլի 7-ին ամենաբարձր աճն՝ օրական ավելի քան 49,5 հազար դեպք, արձանագրվել է Թուրքիայում:

Երկրում վարակի տարածման պայթյունային բնույթ է դտվում մարտ ամսվա վերջից: Արգենտինայում եւ Իրանում օրական հիվանդացությունը նույնպես հասել է առավելագունին. համապատասխանաբար ավելի քան 22 հազար եւ 20,9 հազարից ավելի վաակման դեպքեր: Կորեայի Հանրապետությունում մեկ օրում հայտնաբերել են վարակման 700 նոր դեպք, ինչը դարձել է աենաբարձր ցուցանիշը հունվարի սկզբից ի վեր: Աշխարհում ամենաբարձր մահացությունն այժմ նշվում է Բրազիլիայում, որտեղ երկրորդ շաբաթն է, ինչ վարակից օրական մահանում է 3 հազարից ավելի մարդ: Անցած օրն այնտեղ արձանագրվել է 3 829 մահացու վախճան, ինչը մեծությամբ երկրորդ ցուցանիշն է համավարակի ամբողջ ժամանակամիջոցում: Մահերի ընդհանուր թվով (340,7 հազար) երկիրն զբաղեցնում է երկրորդ տեղն ԱՄՆ-ից հետո (559,1 հազար): Ուկրաինիայում անցած օրը մահացել է 481 մարդ, Պերուում՝ 314, ինչը դարձել է նոր առավելագույնը երկու երկրների համար: Իտալիայում (օրական 627 մահացու վախճան) եւ Թուրքիայում (211) նշվում են մահացության ամենաբարձր ցուցանիշները տարեսկզբից ի վեր, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս