
Հանցագործությունների ու բանտարկյալների թիվը Թուրքիայում աննախադեպ աճել է

Թուրքիայի վիճակագրական ընկերության (TÜİK) տվյալների համաձայն՝ 2019թ․ այդ երկրի քրեակատարողական հիմնարկների ծանրաբեռնվածությունը զգալիորեն ավելացել է։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Մասնավորապես 2019թ․ Թուրքիայում բանտարկյալների թիվը հասել է 281․605-ի։ Համեմատության համար նշենք, որ 2009թ․ այդ թիվը կազմել էր 74․404։
Ուշագրավ է, որ 2009թ․-ին սպանության մեղադրանքով ազատազրկվածների թիվը կազմում էր 1․514։ Իսկ հաջորդող 11 տարիների ընթացքում այդ թիվը բազմապատկվել է 6 անգամ՝ հասնելով 9․574-ի։ Մարմնական վնասվածք հասցնելու համար բանտարկվածների թիվը նույն ժամանակահատվածում ավելացել է 4․5 անգամ՝ կազմելով 34․987։
Նույն ժամանակահատվածում սեռական ոտնձգությունների մեղադրանքով ազատազրկվածների թիվը 562-ից հասել է 5․800-ի, գողության համար բանտարկվածների թիվն ավելացել է 7, թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով դատապարտվածների թիվը՝ 11 անգամ։