
Կարմիր Խաչի աշխատակիցները այցելել են գերության մեջ գտնվող Մարալ Նաջարյանին. նա ազատ չի արձակվել. News.am

Կարմիր Խաչի աշխատակիցներն այսօր տեսակցել են Ադրբեջանում գերության մեջ գտնվող Մարալ Նաջարյանին: Լիբանանի Կարմիր խաչի աշխատակիցները Մարալի ընտանիքին տեղեկություններ են հայտնել նրա մասին: Այս մասին NEWS.am-ին հայտնել է Մարալի քույրը՝ Անի Նաջարյանը:
Նա նշել է, որ Կարմիր խաչից իրեն հայտնել են, որ Մարալը լավ է:
Անին հերքել է սոցիալական ցանցերում տարածվող այն տեղեկությունը, որ Մարալն ազատ է արձակվել գերությունից, նա հորդորել է կեղծ տեղեկություններ չտարածել:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում