ԵՄ-ն ավարտել է համավարկից հետո վերականգնման 672,5 մլրդ եվրո հիմնադրամի հաստատման գործընթացը
Եվրամիությունն ավարտել է Եվրոպայի տնտեսության փրկման եւ վերականգնման հիմնադրամի (RRF) հաստատման ընթացակարգը՝ 672,5 միլիարդ եվրո փոխառության միջոցների ծավալով, որը շարունակվել է ութ ամիս։ Փետրվարի 12-ին փաստաթղթի տակ իր ստորագրությունն է դրել Եվրախորհրդարանի նախագահ Դավիթ Սասոլին՝ հաստատելով դրա վավերացումը ԵԽ-ի կողմից, ինչից հետո տեքստը վերջնականապես հաստատել է ԵՄ-ի խորհուրդը. նրա անունց փաստաթուղթն ստորագրել է մինչեւ հունիսի վերջը Խորրդում նախագահող Պորտուգալիայի վարչապետ Անտոնիու Կոշտան: Այս արարողությունը, որը տեղի է ունեցել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի ներկայությամբ, ուղիղ եթերում հեռարձակել էԵվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը:
«Այսօր մենք հաստատեցինք Տնտեսության փրկման եւ վերականգնման հիմնադրամը»,- հայտարարել է ֆոն դեր Լյայենը՝ բացելով արաարողությունը: Այսպիսով, այդ կառույցի ձեւակերպման բյուրոկրատական ընթացակագը, որը նախատեսված է ԵՄ-ի տնտեսության օժանդակման համար, ավարտված է: Եվրահանձնաժողովն այդ հիմնադրամի ստեղծման՝ իր նախաձեռնության մասին հանդիսավորապես հայտարարել է 2020 թվականի ապրիլին, դրա հիմնական պարարմետրերը հաստատվել են 2020 թվականի հունիսին ԵՄ-ի գագաթնաժողովում, այնուետեւ սկսվել է հաստատման գործընթացը Բրյուսելի ինստիտուտներում: Այդ հիմնադամը նոր սերնդի ԵՄ-ի ծրարգի հիմնական տարրն է 750 միլիարդ եվրո ծավալով:
Այդ հիմնադրամի համար միջոցները կկուտակվեն ներքին փոխառությունների հաշվին, որոնք մարել պլանավորվում է մինչեւ 2052 թվեականը: Այդ միջոցներն այնուհետեւ կտրամադրվեն ԵՄ-ի պետություններին փոխառությունների եւ դրամաշնորհների տեսքով տնտեսության վերականգման ներդրումների համար: Սական վճարները կսկսվեն դեռ ոչ շուտով. նախ ԵՄ-ի բոլոր երկրները պետք է ԵՀ-ին ներկայացնեն վերականգնման ազգային պլանները, եւ այն բանից հետո, երբ ԵՀ-ն հավանություն տա դրանց, նրանք կկարողանան ստանալ ֆինանսավորումն այդ հիմնադրամի շրջանակում: Այդ գծով փողի հատկացման պայմաններից մեկը Բրյուսելի պահանջն է այդ հիմնադրամից բոլոր ներդրումների առնվազն 30 տոկոսն ուղղորդել «կանաչ տնտեսության» զարգացմանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: