
Գերմանիան ապաստան կտրամադրի Բելառուսից 50 ընդդիմադիրների

Գերմանիան ապաստան կտրամադրի Բելառուսից 50 ընդդիմադիրների: Այդ մասին փետրվարի 11-ին հաղորդել է Sueddeutsche Zeitung-ը:
Հրատարակության տեղեկատվությամբ, խոսքն ընդդիմադիրների եւ նրանց ընտանիքների մասին է: թերթը վկայակոչում է Գերմանիայի ՆԳ նախարարության պատասխանը՝ պատգամավորական հարցմանը:
Թերթի նյութում չկա ընդդիմադիրների անունները: Ավելի վաղ Բելառուսը լքել էին նախագահի նախկին թեկնածուներ Սվետլանա Տիխանովսկայան եւ Վալերի Ցեպկալոն:
Օգոստոսին անցկացված Բելառուսի նախագահական ընտրություններում Սվետլանա Տիխանովսկայան զբաղեցրել է երկրորդ տեղը: Նրա կողմնակիցները չեն ճանաչել ձայների հաշվումների արդյունքները, եւ մինչեւ այսօր բողոքի ակցիաներ են անցկացնում:
Տիխանովսկայան ինքը երկիրը լքել է արդյունքների հրապարակումից անմիջապես հետո: Վալերի Ցեպկալոյի դեմ քրեական գործ են հարուցել, նա գտնվում է հետախուզման մեջ, այդ թվում՝ Ռուսաստանի տարածքում: Այս շաբաթ Բելառուսի իշխանությունները հայտարարել են, որ ձգտելու են հասնել Լիտվայից նրա արտահանձնմանը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: