Արցախի սպառողական շուկայում արձանագրված գնաճը պայմանավորված է պարենային ապրանքների գներով

Արցախի սպառողական շուկայում այս տարվա հունվարին, 2020-ի դեկտեմբերի համեմատ՝ արձանագրվել է 2 տոկոս գնաճ: Այս մասին տեղեկացնում են Արցախի ազգային վիճակագրական ծառայությունից:

«Սպառողական շուկայի գների այս ցուցանիշը մեծապես պայմանավորվել է պարենային ապրանքների 5,5 տոկոս գնաճով: Նշված ժամանակահատվածում պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչքը և ծխախոտը) գներն աճել են 5,1 տոկոսով, ոչ պարենային ապրանքների գները՝ 0,8 տոկոսով, իսկ ծառայությունների սակագները նվազել են՝ 1,6 տոկոսով:

Ըստ դիտարկվող քաղաքների՝ սպառողական գների ինդեքսը 2021 թվականի հունվարին՝ 2020թ. դեկտեմբերի համեմատ, կազմել է Ստեփանակերտում` 2,4 տոկոս, Ասկերանում` 1,6 տոկոս, Մարտակերտում՝ 1.5 տոկոս, Մարտունիում՝ 1 տոկոս»,- հայտնում են վիճակագրական ծառայությունից՝ հավելելով, որ այս տարվա հունվարին, 2020թ. հունվարի համեմատ՝ սպառողական գների ինդեքսը կազմել է 2,9 տոկոս, այդ թվում պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչքը և ծխախոտը)՝ 5,2 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը՝ 1,6 տոկոս, իսկ
ծառայությունների սակագներինը՝ 0,4 տոկոս:

Տեսանյութեր

Լրահոս