
««Ես չեմ կարող խոսել Պոգբայի մասին, քանի որ մարդիկ նյարդայնանում են և գիշերը չեն քնում»․ Ռայոլա

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի գործակալ Մինո Ռայոլան խոսել է կիսապաշտպանի հնարավոր տեղափոխության մասին «Յուվենթուս»:
«Ես չեմ կարող խոսել Պոգբայի մասին, քանի որ մարդիկ նյարդայնանում են, նրանք գիշերը չեն քնում: Ես պետք է հանգիստ աշխատեմ… Եթե խոսեմ, ինչ-որ մեկը կվիրավորվի»,- ասել է Ռայոլան:
Այս մրցաշրջանի սկզբին գործակալ Մինո Ռայոլան սկանդալային հայտարարություն արեց այն մասին, որ Պոգբայի ու «Յունայթեդի» միջև ամեն ինչ ավարտված է: Պոլի խոսնակը բացառեց նոր պայմանագրի կնքումը և հասկացրեց, որ իր հաճախորդը 2021 թվականին կլքի «Օլդ Թրաֆորդը»:
Այնուամենայնիվ, հետո ինչ-որ բան պատահեց: Ռայոլան հանգստացավ, և Պոգբան վերականգնեց իր տեղը «կարմիր սատանաների» մեկնարկային կազմում և ձեռք բերեց գերազանց մարզավիճակ՝ վերջերս խամրեցնելով անգամ Բրունա Ֆերնանդեսին:
Սիրարփի Աղաբաբյան