Մի հարցում իմքայլականները ճիշտ էին, և նրանց հետ չի կարելի չհամաձայնել։ Այսօր Հայաստանում արտահերթ ընտրությունների հանրային պահանջ չկա։
ՀՀ Սահմանադրության 155-րդ հոդվածը սահմանում է, որ «պատերազմի ժամանակ զինված ուժերի գերագույն հրամանատարը վարչապետն է»:
Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարությունը գրանցել է կորոնավիրուսի դեմ ռուսական երրորդ պատվաստանյութը՝ «ԿովիՎակ»-ը, որը ստեղծվել է Չումակովի անվան իմունակենսաբանական պատրաստուկների հետազոտության և զարգացման դաշնային գիտական կենտրոնում:
Այո´, հարգելի համաքաղաքացիներ, ճիշտ եք տեսնում: Սա մեր նոր ձեռք բերված ГАЗель-ն է:
Փետրվարի 19-ին, ժամը 01.30-ին, ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության ծառայողները, համագործակվելով ոստիկանության Լոռու մարզային վարչության, Տարոնի, Բազումի և Գուգարքի բաժինների ծառայողների հետ, Լոռու մարզի Վահագնի գյուղում հայտնաբերել և ոստիկանության Տարոնի բաժին բերման են ենթարկել Հրաչյա Ս.-ին, որը ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (Սպանության փորձը) 2-րդ մասի մեղադրանքով:
Նույնիսկ Երևանի դպրոցների տնօրենները հայտարարում են, որ դժվարությամբ են կարողանում նոր ուսուցիչներ գտնել։ Շատ ավելի դժվարացել է լավ ուսուցիչներ գտնելու գործը։ Նվազել է ուսուցիչ աշխատելու ցանկություն ունեցողների թիվը։ Հայաստանում բոլորը խոսում են ուսուցիչների կարևորության, մանկավարժական կրթության, վերապատրաստման համակարգի վերանայման մասին։ Բայց առ այսօր չունենք ուսուցիչների նկատմամբ տարվող համակարգված ու խելամիտ քաղաքականություն։
Նիդերլանդների Սինթ-Ուենրոդ քաղաքի թռչնաբուծական ֆաբրիկայում թռչնագրիպի դեպքեր են գրանցվել:
«Թուրքը եկել, նստել է մեր ճանապարհին, գյուղի «վիշկում» է պոստը դրել։ Ճակատենից արդեն երևում է, թե թուրքն իր պոստերում ինչպես է շարժվում։ Դե, գյուղում ծերեր, երեխաներ կան, մտավախություններ ունեն։ 1990-ականներին ադրբեջանցիների հետ հարաբերությունները նորմալ էր, գալ ու գնալ կար, բայց պատերազմից հետո նրանք ամեն ինչ փչացրեցին։ 90-ականներին գյուղը սահմանամերձ էր, այդ ժամանակ թշնամին մեր ճանապարհը որոշ ժամանակով վերցրել էր, բլոկադայի մեջ էինք հայտնվել, մինչև մենք գրոհեցինք ու իրենց մաքրեցինք։ Դե, ճանապարհներով գնում-գալիս ենք, դրանք ճանապարհներին կանգնած են, մեկ-մեկ դուրս են գալիս ճանապարհի վրա, ռուսն էլ է կանգնած։ Իրենց պոստն անմիջապես ճանապարհին կպած է»,- նշեց Հուսիկ Սարուխանյանը։
«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է թարգմանական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը:
Այն, որ Թուրքիան էքսպանսիա է իրականացնում Հարավային Կովկասում և իրականացնելու է, պետք է կույր լինել չտեսնելու համար: Եվ ասեմ, որ Վրաստանը բավականին խոցելի է ճնշումների համար՝ և տնտեսության, և Ադրբեջանի միջոցով Թուրքիայի կողմից: Մարդիկ սկսել են անհանգստանալ, որ Թուրքիան վարում է ոչ արևմտյան քաղաքականություն: Կարծում եմ՝ հարկ չկա խոսել ռազմական իմաստով վտանգի կամ ինքնիշխանությանը սպառնացող վտանգի մասին, բայց կան անհանգստություններ, որ Վրաստանը չափազանց կախված է ադրբեջանական էներգակիրներից և թուրքական ֆինանսական հոսքերից, որոնք խոցելի են դարձնում Վրաստանը Թուրքիայի համար:
«Այսօր մենք պայմանավորվեցինք մի քանի կարևոր բան, որը միասին առաջիկա օրերին պետք է իրականացնենք. առաջինը՝ մենք պայմանավորվել ենք, որ այս չարիքի կառավարության հեռացման պահանջը դարձնենք համաժողովրդական պայքար, որ այս չարիքի կառավարությունը Նիկոլայի իշխանությունով այլևս արև չի տեսնելու, որ պետք է հեռացնենք այս չարիքի կառավարությանը և միասին կերտենք հզոր, առաջատար, ժամանակակից բանակով, զարգացած տնտեսությունով ազգային պետություն:
Այսօր «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ քաղաքացիներից մեկն իր հետ արյունոտ ձեռքերով կախաղան հանված տիկնիկ էր բերել: 168.am-ի հետ զրույցում քաղաքացին ասաց, որ այդ տիկնիկը պատրաստված է Նիկոլ Փաշինյանի կերպարով, քանի որ վերջինի ձեռքերին է և՛ կորոնավիրուսից մահացածների, և՛ պատերազմում զոհվածների արյունը:
Հայաստանի ձյուդոյի հավաքականի անդամ Ֆերդինանդ Կարապետյանն անհաջող է մասնակցել Թել-Ավիվի միջագզային մրցաշարին:
Լրագրողների հետ զրույցում Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը նշեց, որ կան օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ, թե ինչու ընդդիմությունը չի հասնում առաջնային նպատակին՝ իշխանությունից Նիկոլ Փաշինյանի հեռացմանը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 20-ին ժամը 18.00-ից մինչև փետրվարի 21-ը ժամը 18.00 կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ջրամատակարարումը:
ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ. Անհնազանդության երթը շարունակվում է
Երևանում անհնազանդության ակցիաներ են, կան փակ փողոցներ
«Հայաստանի բացարձակ մեծամասնությունն արդեն հրաժեշտ է տվել Փաշինյանին ու նրա թիմին». Արման Աբովյան
Այն, ինչ այսօր կատարվում է Զանգեզուրի հետ, դա չպետք է թույլ տանք. «Շուշի» հիմնադրամի նախագահ Բակուր Կարապետյան
«Այս փողոցներում սև ժապավեն կապած կառավարությունը մեզ հասցրեց սև ժապավենների». Ռուբեն Հովհաննիսյան
Փետրվարի 19-ին և 20-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել, օպերատիվ մարտավարական իրավիճակը փոփոխության չի ենթարկվել:
Ոստիկաննե՛ր, պահելով ձեր տունը, կատարելով սրա հրամանները, քանդում եք բոլորիս տունը». Արմեն Աշոտյան
«Ամեն օր լինելու են գործողություններ՝ ցույցեր, գործադուլներ». Վազգեն Մանուկյան
«Սա մեր 5000 զոհի հիշատակը հիշելու պայքար է. չենք հոգնելու». Շարմազանով
«Մեզ պետք է Հայաստան, որտեղ կարողանանք ապրել առանց այս խայտառակ ներվի». Վահրամ Սահակյան
Ազատության հրապարակում ընթանում է ընդդիմության հանրահավաքը։ Պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը, դիմելով հրապարակում հավաքված հազարավոր քաղաքացիներին, ասաց. «Ես, նայելով մեր ժողովրդին, համոզվում եմ, որ կրկին կրկնազարթոնքը լինելու է Հայաստանում, կրկին մենք ոտքի ենք կանգնելու և Հայաստանն ու Արցախը տանելու ենք դեպի առաջ:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ:
Պարալիզացվել է փոքր Կենտրոնի երթևեկությունը. փակված են փողոցները
Քաղաքացիները փակել են Սայաթ-Նովա-Աբովյան փողոցի երթևեկելի հատվածը