Մենք երկուշաբթի օրվանից շարունակելու ենք  մեր անհնազանդության բողոքի ակցիաները. Մեզ պարտության տարավ այս շենքում նստած սրիկան․ Սաղաթելյան  

Հանրահավաքից, երթերից ու փողոցները պարալիզացնելուց հետո քաղաքացիները շարժվեցին Հանրապետության հրապարակ: ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը դիմեց հավաքվածներին.

«Այսօր մենք պայմանավորվեցինք մի քանի կարևոր բան, որը միասին առաջիկա օրերին պետք է իրականացնենք. առաջինը՝ մենք պայմանավորվել ենք, որ այս չարիքի կառավարության հեռացման պահանջը դարձնենք համաժողովրդական պայքար, որ այս չարիքի կառավարությունը Նիկոլայի իշխանությունով այլևս արև չի տեսնելու,  որ պետք է հեռացնենք այս չարիքի կառավարությանը և միասին կերտենք հզոր, առաջատար, ժամանակակից բանակով, զարգացած տնտեսությունով ազգային պետություն:

Այս պայքարը կանգ չի՛ առնելու. մենք երկուշաբթի օրվանից շարունակելու ենք ամբողջ մայրաքաղաքում, այնուհետև՝ մարզերում, նույնիսկ՝ Հայաստանի հեռավոր գյուղերում մեր անհնազանդության բողոքի ակցիաները:  Առանց դադարի, նոն ստոպ ակցիաներով այս չարիքի կառավարությունը պետք է հեռանա, և վե՛րջ:

Երկուշաբթի օրը, ժամը 18:00-ին, Կոմիտասի Պրահայի այգու դիմացից սկսում ենք անհնազանդության երթ:  Այդ երթը տարբերվելու է մեր մյուս արժանապատվության երթերից, որովհետև այն անհնազանդության երթ է լինելու:

Եվ վերջում,  մենք միասին պայմանավորվել ենք, առանց շտապելու, առանց հապաղելու՝ պլանավորված, հետևողական համառ քայլերի արդյունքում հասնելու ենք այս չարիքի կառավարության հեռացմանը:

Դուք այսօր ցույց տվեցիք, որ մեր ժողովրդի մեջքը կոտրել չի լինի: Մեզ պարտության տարավ այս շենքում նստած սրիկան, դուք այսօր ցույց տվեցիք, որ մենք կարող ենք ընկած տեղից վեր կենալ, թեկուզ վիրավոր, մեջքներս ուղղենք և գնանք մեր երազած հայրենիքի կառուցման հետևից: Մենք հաղթելու ենք. հաղթելու ենք սրանց, մեր թշնամիներին և վերականգնելու ենք մեր կորցրածը: Ես նորից կոչ եմ անում մեր հայրենակիցներին, ովքեր այսօր հրապարակում չէին, եկեք կանգնեք մեր կողքին, եկեք, որ մեր կորցրած արժանապատվությունը վերականգնենք, որ քշենք այս չարիքի կառավարությանը և միասին կառուցենք մեր երազանքի հայրենիքը»:

Տեսանյութեր

Լրահոս