Ազատության հրապարակ․ փետրվար 20
«Հիմա նայեք 2020 թվականը 2017թ. համեմատությամբ: Համախառն ներքին արդյունքը 2018թ. աճել է 5.2 տոկոսով, 2019թ.՝ 7.5, իսկ 2020թ.՝ պակասել է 7.5 տոկոսով: Երբ ինքն ասում է՝ դա պանդեմիայի արդյունք է, ասեմ՝ նույն թվականին Ադրբեջանում պակասել է 4.3 տոկոսով, Վրաստանում՝ 5, Ռուսաստանում՝ 3: Երեք տարում աճել է հանքարդյունաբերությունը, մետաղի հանքաքարի արդյունահանումը հասել է 45 միլիոն տոննայի: Մեր, ծանր տարիներին 8 միլիոն տոննայից ավելի չէինք թողնում արդյունահանել: Մոլիբդենը, որ մեզ պետք է հերիքեր 300 տարի, 30 տարի հետո կվերջանա:
Այսօրվանից սկսում ենք առանց STOP բողոքի ակցիաներ. Փաշինյանն օր ու արև չպետք է ունենա
«Բոլորդ կհիշեք՝ 2020թ. հունիսի 5-ին ես ասացի՝ ժողովուրդ ջան, մենք անդունդի եզրին ենք, կառավարությունը պետք է հրաժարական տա, այս անփորձ երիտասարդներն ի վիճակի չեն, արդեն 2.5 տարի ոչ մի բան չեն արել, և եթե հրաժարական չտան՝ մենք Արցախը կորցնելու ենք, ունենք 3-4 ամիս ժամանակ, ու սեպտեմբերին արդեն պատերազմը սկսվել է: Եթե խելք ունենային, լսեին, բանակցեին, պատերազմ չէր լինի, այդքան զոհեր չէին լինի, ժողովուրդ»,- ասաց Գագիկ Ծառուկյանը:
«Ինձ ձերբակալել են «Չաուշեսկուի գնդակահարությունը կամ մահ դավաճաններին» ֆուտուրիստական ներկայացումը Ազատության հրապարակում բեմադրելու մեղադրանքով: Ինձ լռեցնելը անհնար է, ես պարտություն չունեմ, ներկայացումը անպայման բեմադրվելու է:
Շուռնուխից եկել եմ, որ ասեմ՝ Սյունիքը ձեզ հետ է. շուռնուխցի
Բանակը հիմա երեք քայլ պետք է անի. Սեյրան Օհանյան
«Սիրելի հայրենակիցներ, դուք տեսաք Նիկոլի իրական դեմքը՝ ստոր, նենգ, կեղտոտ, խլնքոտներին ուղարկում է այստեղ՝ հանրահավաքը խանգարելու: Նիկոլ, դու դա չես կարող անել, դու տեսնում ես այս բազմությունը և հասկանում ես՝ ինչ ոչնչություն ես դու, դու տեսնում ես, որ չնայած ձյանը, չնայած ցրտին՝ այստեղ տասնյակ-հազարավոր մարդիկ են հավաքվել»,-Ազատության հրապարակում հայտարարեց քաղաքագետ Գեղամ Նազարյանը:
Սադրիչներ և լարված իրավիճակ՝ Ազատության հրապարակում
«Բա հարուցված 1000 քրգործի մեջ Փաշինյանի անունով ինչո՞ւ մի գործ չկա». Գեղամ Մանուկյան
«Փաշինյանն ուզում է՝ մոռանանք, որ պատերազմի ավարտից հետո սպանել է մեր 6 զինվորներին իր անտարբերությամբ». Արփինե Հովհաննիսյան
«Սիրելի հայրենակիցներ, դուք այսօր խորը ապտակ տվեցիք իշխանական խմբակին, բոլոր նրանց, ովքեր ասում էին, թե շարժումը մարել է, ովքեր ասում էին, թե ժողովուրդը համակերպվել է այս վիճակին»,- նշեց նա՝ հավելելով, որ հայ ժողովուրդն իր պատմության մեջ այսպիսի տկար, ապիկար, սրիկա, ստախոս և սրբություն չունեցող իշխանություն երբեք չի ունեցել, ուստի որքան հնարավոր է արագ պետք է հեռացնել այս իշխանություններին:
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նարեկ Մալյանը ձերբակալվեց ՀՀ քրեական օրենսգրքի 226.2 հոդվածի 1-ին մասով (թուրք քրֆելու հոդված) Նիկոլաե Չաուշեսկուի նկարը տարածելու համար»:
«Գնդակահարության հոդվածը պետք է վերականգնենք, նրա տված 12.000 քառ կմ-ը քթից պետք է բերենք». Հրանտ Բագրատյան
Ես միշտ եմ անկախ եղել, միշտ ասել եմ ավելին, քան շատերը: Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց արդեն անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
«Առանց Նիկոլ Հայաստան»-ը թնդում է Ազատության հրապարակում
«Ես առաջարկում եմ պլան «Ա» և պլան «Բ»: Առաջինն այն է՝ ինչ ցույց էլ որ անենք, 100.000 մարդ էլ հավաքենք՝ Նիկոլ Փաշինյանն իշխանությունը չի թողնելու, ուրեմն պետք է ջարդել այն հենարանները, որն ունի: Առաջին հենարանը մեր հայրենակիցների այն հատվածն է, որը չի գիտակցում, թե այս պետությունն ինչ ճանապարհով է գնում, և սպասում է՝ մինչև դժբախտությունը գա, չոքի իր տան դիմաց: Երկրորդ հենարանը ուժային կառույցներն են՝ ոստիկանությունը, ԱԱԾ-ն, որոնք համոզում են իրեն, որ կատարում են պետական պարտավորություն՝ առանց գիտակցելու, որ ծառայելով այս իշխանությանը՝ ծառայում են թուրք-ադրբեջանական ծրագրին:
168.am-ի հետ զրույցում ՀՅԴ Հայաստան երիտասարդական միության կենտրոնական վարչության անդամ Քրիստինե Վարդանյանը նշեց, որ մինչև ՀՀ քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը ոտքի չկանգնի, այս իշխանությունը չի գնա:
Մոտ մեկ ու կես ժամ առաջ քաղաքացիական հագուստով ոստիկանները բերման են ենթարկել «ՎԵՏՕ» հասարակական քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանին: Ոստիկանությունից մեզ հայտնել էին, որ նա բերման է ենթարկվել ոստիկանության ծառայողների կողմից՝ Ոստիկանությունում նախապատրաստվող նյութերի շրջանակում: Նաև ասել էին, որ այլ մանրամասների համար ավելի ուշ զանգահարենք: Զանգահարեցինք:
«Այո՛, Երրորդ նախագահի տրված հարցազրույցում կան բազմաթիվ փաստեր, որոնք արժանահավատ են ցանկացած գրագետ մարդու համար, և որևէ հերքում այս իշխանությունների կողմից չի եղել»,- նախագահի հարցազրույցին առնչվող այլ հարցերին ի պատասխան՝ վերահաստատեց Արթուր Վանեցյանը:
Այս պահին տեղի ունեցող ընդդիմության հանրահավաքին մարդկանց սպասելի մեծ հոսքը կանխելու նպատակով, 168.am-ի տեղեկություններով, իշխանությունները փակել են Կենդանաբանական այգուց, Մոնումենտից և առհասարակ դեպի քաղաքի կենտրոն իջնող բոլոր ճանապարհները։
Քաղաքի տարբեր հատվածներից հազարավոր քաղաքացիներ շարժվում են Ազատության հրապարակ: ՀՅԴ կուսակցության բազմաթիվ անդամներն իրենց քայլերթը սկսել են Հյուսիսային պողոտայից, քաղաքացիներ են հավաքվել նաև Սուրբ Աննա եկեղեցու մոտ, Սարյանի պուրակում:
Սև ծովի շրջաններից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված փետրվարի 20-ին և 20-ի լույս 21-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին վայրերում զգալի, լեռնային գոտիներում և լեռնանցքներում բուք։
«Այլևս սպասելու ժամանակ չկա. դավաճանի մնալը նոր աղետի առաջ է կանգնեցնում երկիրը». Արծվիկ Մինասյան
«5000 զոհն ու Արցախը տալը քի՞չ է». Արագածոտնի մարզից հանրահավաքի եկած քաղաքացին պահանջում է Փաշինյանի հրաժարականը
Ոստիկանները բերման են ենթարկել «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման անդամ, ոստիկանության գնդապետ Ռոբերտ Մելքոնյանին:
Ինչպես և սպասելի էր, այսօր ժամը 15:00-ին սպասվող մեծ հանրահավաքին ընդառաջ իշխանությունները սկսել են «կանխարգելիչ» գործողությունները: Երեկ Ազգային Անվտանգության ծառայության կողմից հարցաքննվեցին ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան, սահմանադրագետ Գոհար Մելոյանը, բերման ենթարկվեցին և ձերբակալվեցին ընդդիմադիր մի շարք հասարակական, հանրային գործիչները, փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ՝ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն, Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը, «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր, Հանրապետական խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանը և «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության գրասենյակի մենեջեր Մհեր Ավագյանը:
Ազատության հրապարակը բազմամարդ է. ՈւՂԻՂ
«Հայրենիքի փրկության շարժմումը» այսօր՝ փետրվարի 20-ին, հանրահավաք է կազմակերպել, որին ներկա է նաև ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Խզբզանք կոչվածն այնքան է ատում իր ժողովրդին և Արցախը, որ անգամ պաշտոնական հաղորդագրության մեջ մի քանի տեղ, վստահ եմ՝ դիտավորյալ, աղավաղում և ծաղրում է Արցախյան շարժումը: Երբ որ կարդացի՝ տպավորություն ստացա, որ Թալեաթ փաշան Ապրիլի 24-ի օրով ցավակական ուղերձ է հղել հայ ժողովրդին: Նա Հայաստանում առնվազն քաղաքական ապագա չունի, նաև արդարադատության առջև պետք է կանգնի: Հայաստանը ունի նոր, ազգային իշխանության կարիք»: